Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ
Արցախ
Այսօր՝ մայիս 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել անցնող տարիներին իրենց ունեցած սերտ համագործակցությանը՝ ուղղված Արցախի հզորացմանը: Այս մասին Այս մասին ասվում է Անթիլիասի կայքէջում։
Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում Արամ Ա-ն վերահստատել է նույն ոգով և հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության համագործակցությունը Արցախի Հանրապետության հետ:
Իր հերթին, Արայիկ Հարությունյանը հիշել է իր հաճախակի այցելությունները Անթիլիասի Մայրավանք, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բերած նպաստը Արցախի ծաղկման ու բարգավաճման գործին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)