«Իրատես». «Իմ քայլում» մի մասի հույսն Ավինյանն է, Ավինյանի հույսն էլ՝ «նախկինները»
Հայկական Մամուլ«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջին բացահայտումներն «Իմ քայլում» ուղղակի շոկ են առաջացրել: Առանց այն էլ Նիկոլի վերջին պահվածքը ՔՊ վարչության, խմբակցության նիստերի ժամանակ, երբ ոչ ադեկվատ լեքսիկոնով ու խիստ անհավասարակշիռ «շան լափ» էր թափել «անհնազանդ» պատգամավորների, հանրաքվեի հարցում իրեն «քաշած» Վահագն Հովակիմյանի վրա, բազում հարցականներ էր առաջացրել իմքայլականների մոտ, իսկ սիգարետային ու ադամանդային բումերը, մանավանդ Միքայել Մինասյանի վերջին ակնարկից հետո (թիմն ունի Նիկոլին փոխարինող մեկ-երկու ադեկվատներ), շատ հեռուն գնացող եզրակացությունների տեղիք են տվել: «Իմ քայլում» բոլորը նոր տերեր են որոնում արդեն. սորոսականները համախմբվել են մի ֆլանգում, նախկինների կողմից ներդրված ականները «հանգիստ նստած են տեղները»` սպասում են հրահանգի, մի մասն էլ, Կոնջորյանի շերեփն առած, մոտ-մոտ է անում «Լուսավոր Հայաստան»-Էդմոնին, տակը մնացածների հույսն Ավինյանն է, Ավինյանի հույսն էլ «նախկիններն» են, որոնք հույսի կամուրջները վերջնականապես դեռ չեն բացում նրա առաջ»: