«Իրավունք». Ինչու է ազատվել Գեմաֆին Գասպարյանը
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում շշուկներ են պտտվում, որ Երեւանի Նորքի տուն ինտերնատում ստեղծված իրավիճակով է պայմանավորված ինչպես փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի աշխատանքից ազատվելը, այնպես էլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ինքնամեկուսացվելը, թեպետ նա թեստ է հանձնել եւ արդյունքը բացասական է եղել:
Ավելին` ոմանք նույնիսկ կարծում են, թե հաջորդ նախարարը, որը հրաժարական կտա կլինի հենց Զ. Բաթոյանը»: