Հրդեհ Կապանում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը. ծխահարվել՝ 1 ճագար եւ 15 հավ
Արտակարգ ՊատահարՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 06:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտյա շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:35-ին, մարվել՝ 06:44-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (24 քմ), ծխահարվել՝ 1 ճագար և 15 հավ: