Նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 25 ընտանիքի․ Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախի ՄԻՊ-ին
Արցախ
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։ Այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից։
Հանդիպմանը քննարկվել է Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագիրը։ Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 25 ընտանիքի։ Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագիրը կմեկնարկի հունիսին։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու