«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծը Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում 

Փաշինյանի հաղթարշավը կասեցված է. այն Արցախ չի հասել

Արցախ

Երեկ Արցախում տեղի ունեցավ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էին պաշտոնատար անձինք Արցախից և Հայաստանից: Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշեց. «Արայիկ Հարությունյանի ընտրությունը նշանակում է, որ հենց բուն Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց Արցախն ամբողջությամբ և աներկբայորեն հեղափոխության մաս է։ Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունքներով արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխումների քաղաքական ուղեգիծ որդեգրելու իր աներկբա կամքը»: Այս և երդմնակալության արարողության ժամանակ հնչած այլ մտքերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ:

«Նման գնահատական տալը բավականին նվազեցնում է ժողովրդական գործընթացների արժեքը, որոնք տեղի են ունեցել Արցախում, որովհետև բոլորիս աչքի առջև, կորոնավիրուսով պայմանավորված բավական ծանր պայմաններում Արցախի իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի լինեն օրինական ընտրություններ, և երկրի ղեկավարությունը ստանձնի ժողովրդի մեծամասնության վստահության քվեն ստացած թեկնածուն, ինչը և տեղի է ունեցել: Եվ այս ամենը գնահատել որպես հեղափոխության տարածում Արցախում, իհարկե, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական տեսակետից տեղին չէ: Ես, իհարկե, հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի ձգտումը՝ ցույց տալու հեղափոխական պրոցեսների հաղթարշավը, այն դեպքում, երբ այդ հաղթարշավը շատ վաղուց կասեցվել է և ճիշտ հակառակն է՝ բավական մեծ տեմպերով հետընթաց է ապրում, բայց Արցախը դարձնել նման գնահատականների և պրոցեսների կենտրոն,  իհարկե, սխալ է և անթույլատրելի»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ նորընտիր նախագահ Արայիկ Հարություննյանն իր ելույթում ցույց տվեց, որ լինելու է վերջին  տարիներին Արցախում իրականացված քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակողն ու զարգացնողը, բայց ոչ երբեք հեղափոխական մոտեցումներով առաջնորդվողը: 

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Փաշինյանի և Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի հարաբերություններին: Հիշեցնենք, որ տևական ժամանակ հասարակության շրջանում և մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Փաշինյանի և Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն: Մենչդեռ երեկվա ելույթի ժամանակ վարչապետը նշեց, որ ի դեմս Բակո Սահակյանի` ձեռք է բերել վստահելի ընկեր և բարեկամ: 

«Բակո Սահակյանի պաշտոնավարման վերջին երկու տարիները ծանր իրավիճակում էին, երբ Հայաստանում կար իշխանության փոփոխություն, այն էլ՝ հեղափոխական ճանապարհով: Եվ հեղափոխական այդ թիմը, հավանաբար, ելնելով իր վախերից, փորձում էր Բակո Սահակյանին նույնպես ընկալել որպես ռեժիմի մաս: Բակո Սահակյանն իր պաշտոնավարման ընթացքում մշտապես առաջնորդվել է այն կզբունքով, որ Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն միասնությունը չի կարող խաթարվել որևէ գործոնով, անգամ՝ հեղաշրջումով: Եվ մենք տեսնում ենք, որ երկու տարիների ընթացքում մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի այդ լարվածությունը կամ Նիկոլ Փաշինյանի ներքին վախերը  չդառնան հարաբերությունները փչացնելու կամ վնասելու պատճառ: Ես չեմ կարող ասել, թե որքանով է Փաշինյանն անկեղծ եղել այդ գնահատականում, բայց կարող եմ ասել, որ այլ գնահատական տալու առիթ նա չուներ»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված