«Հրապարակ». Զարուհի Բաթոյանն իրեն շրջապատել է սանիկ-ազգականներով
Հայկական Մամուլ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Պարզվում է` սոցապնախարար Զարուհի Բաթոյանը սանիկ-ազգականների հանդեպ մեծ սեր ունի՝ ոչ միայն նախարարության աշխատակազմի ղեկավար Մաչյանն է իր բարեկամը, այլեւ սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը (նրանց տատերը հարազատ քույրեր են)։ Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս ամուսնացել է, մեղրամիսն անցկացրել Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ, ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլեւ պարգեւավճարը` մոտ 1 մլն դրամ։ Ի դեպ, այդ կառույցի մյուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է շեֆի վարձատրության 10-15 տոկոսը»։