Ջորջիո Արմանին դարձել է ՄԱԿ-ում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան
ՀասարակությունԻտալացի հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին դարձել է ՄԱԿ-ում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նոր դեսպան՝ ի պատիվ Իտալիայում զբոսաշրջությունը վերսկսելու:
«Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) երկու նոր հատուկ դեսպան է նշանակել ամբողջ Եվրոպայում ոլորտի վերագործարկման առթիվ: Գլխավոր քարտուղարի Իտալիա այցի կապակցությամբ UNWTO-ն նշանակել է նորաձևության անվանի դիզայներ Ջորջիո Արմանիին՝ որպես իրենց նոր հատուկ դեսպան զբոսաշրջության համար»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը նշում է, որ որպես դեսպան՝ Արմանին «օգտագործում է իր կարգավիճակը և ազդեցությունը՝ առաջ տանելու ՄԱԿ-ի պատասխանատու և կայուն զբոսաշրջության մասնագիտացված գործակալության աշխատանքը»: