Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել Անվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է Հնդկաստան Հին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողով Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտները Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջ Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը 

Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ, հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ. Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ երկիրդ համեմատում են Բուրունդիի հետ հասկանում ես, որ անգամ very hard «Hard talk»-ը ամենասարսափելին չէ

Այսօր արդարադատության նախարարությունը իբր հանրային քննարկում էր կազմակերպել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման առիթով։ Ինչու իբր՝ քանզի իրենք իրենցով նստել էին ջան գյուլում էին անում՝ թե ինչ լավ բան է, աշխարհի ամենալավ բանը, այդ դատարանի չլինելն է մեր վատ ապրելու միակ պատճառը եւ այլն։

Սա Սորոսի հիմնադրամի «պետության զավթման ու վերականգնման» ծրագիր անվանվող անգրագիտության կետերից է, որը Բադասյանն անշեղորեն է կատարում։

Ս. Գալյանի մտքերին չեմ անդրադառնա, նախ՝ ի տարբերություն իր գործընկերների նա միակն է, որ աչքի է ընկնում ընդգծված զուսպ, ոչ մեծամիտ ու բարեխիղճ պահվածքով, երկրորդ՝ նա սրա գաղափարախոսը չէ, այլ կատարողը։
Ասեմ, որ եթե իսկապես կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ ունեն, ապա կարիք չկար այս խայտառակությունը բերել եւ նախկին «տրոյկայի» փոխարեն ձեռնասունների «հնգյակ» դատարան ստեղծել, որ Ռուստամի հերթական կուրսեցին կամ մտերիմը դառնա դատավոր ու դատի կամ գույք խլի։

Կորոնավիրուսից անգործ ու անփող դարձած ժողովրդի ֆոնին միլիարդներ ծախսել բյուջեից սրա համար ցինիզմ է ու անարդյունավետ ծախս, մանավանդ որ 5 կամ 10 ձեռնասուն դատավոր պատվեր անելու համար ունեք։

Այս հարցը մի քանի տեսանկյունից է կարեւոր՝
միջազգային, իրավական, ռեպուտացիոն եւ այլ։ 26 երկրում կան այսպիսի դատարաններ, որոնց թվում են Բուրունդին, Աֆղանստանը, Մադագասկարը, Կամերունը, Բոտսվանան, Բանգլադեշը, Շրի լանկան եւ այլ։ Այո, տիկնայք եւ պարոնայք ճիշտ եք կարդում, բայց որ շատ չնեղվեք մի 3-4 «համեմատելի» երկիր էլ կա՝ Բուլղարիա, Ուկրաինա, Սլովակիա եւ Խորվաթիա։ Սա է մեր բարձրագույն նշաձողը։ Այս 4 երկրին են մենք ձգտում նմանվել, այն դեպքում երբ իրականում հաջողված համարվում է մեկը կամ առավելագույնը երկուսը։ Սա է Հայաստանի համար լավագույն օրինակը: Սրա մասին են առավոտից երեկո լուրջ դեմքով պատմում մեծամիտ ջահելները։

Ասեմ, որ Հայաստանը այս պահին էլ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Transparency international» կազմակերպության ցուցանիշներով այդ 26 երկրների բացարձակ մեծամասնությունից լավ ցուցանիշներ ունի։ Հետեւաբար, եթե դուք մտածում եք, որ այս դատարանների ստեղծումից անմիջապես հետո կամ մի քիչ ավելի հետո Բուրունդին կամ Աֆղանստանը դարձել են «անկոռուպցիա» ժողովրդավարության բաստիոններ, սխալվում եք։
Բացի այդ, այս դատավորներին ամսական 1 միլիոն դրամ են տալու, որ նրանք տարեկան 5-6 գործ (մինչեւ 10) քննեն, մինչ մյուսները քննում են մինչեւ 100։

Իրականում կարելի էր ե՜ւ մասնագիտացնել ե՜ւ ռեալ լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը։ Սրանք իրենց էությամբ արտակարգ դատարաններ են ու Պետության գլխին դառնալու են պատուհաս։

Գիտեմ, որ այս պահին Փաշինյանին պետք են այնպիսի մարդիկ, որ ինչ ասի , նրանք ասեն «Կլինի, շեֆ»։ Բայց սխալներից խուսափում են կամ շտկում են նրանց շնորհիվ, ովքեր գոնե երբեմն ասում են «ՉԻ լինի, խնդիր կառաջացնի»։ Լուծում գտնողներ բոլորին են պետք, բայց լուծումը չի կարող լինել այնպիսին, որ 3 տարի հետո պետությունը միլիոնավոր դոլարների վնասներ կրի։

Հ.Գ. Մեր կազմակերպությունը մանրամասն եւ համապարփակ վերլուծել է այս դատարանների հետ կապված վիճակը ու ներկայացրել լուծումներ, որոնք կարծում եմ կլուծեն կառավարության խնդիրը՝ առանց ավելորդ սխալների։ Ուղարկելու եմ Փաշինյանի աշխատակազմ՝ վստահ լինելով, որ իրեն կհասնի։ Եթե իրոք ուզում է խնդիր լուծել օգտակար կլինի։
Նախարարություն ուղարկելն ավելորդ է։ Նախորդ փորձը ցույց է տալիս, որ անգամ պառլամենտում իշխանականներից եզակի մարդիկ ավելի ադեկվատ են արձագանքում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբին
Ամենադիտված