Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում կշնորհվի
ԱրցախԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է. «Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։
Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, կարծում եմ, Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի:
Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»: