Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում «Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Կենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ «Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) ինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) 

Գլաձորի ավագանու անդամը սեփականաշնորհել է ճանապարհն ու փակել այն. բնակիչները բողոքում են

Հասարակություն

Վայոց ձորի Վերնաշեն համայնքի բնակիչները բողոքում են։ Նրանք պահանջում են, որպեսզի բացվի համայնքի բանուկ ճանապարհը, որը իրենց տեղաշարժը բավականին հեշտացանում էր։ Իսկ այդ ճանապարհը փակել է տարածքի սեփականատերը՝ Գլաձորի ավագանու անդամ Արմեն Գաբրիելյանը։

Վայոց ձորի Վերնաշեն համայնքում ամենաթողություն է տիրում։ Այստեղ ով, ում, ինչքան ցանկանում՝ հող է տալիս, առանց հաշվի առնելու որևէ բան։ Կոլտուրայի տան կողքերը բորդյուրից դրել, ցանկապատել են։ Այս անամոթությանը վերջ պիտի տրվի՞, թե՞ չէ։ Այս մասին ասաց ԼՈՒՐԵՐ․com-ին ահազանգած Վերնաշեն համայնքի բնակիչ Հարություն Գևորգյանը։

Ըստ բնակչի խոսքերի՝ փակվել է Վերնաշեն համայնքային նշանակության բանուկ ճանապարհն ու արահետը։ Արգելափակված տարածքը  պատկանում է Գլաձոր համայնքի ավագանու անդամներից մեկին․ « Մեր խնդիրը համայնքապետերի անփույթ աշխատանքն է։ Ինչ-որ մի գյուղապետ նախկինում, առանց համայնքի գլխավոր հատակագիծը ուսումնասիրելու, հողակտորներ է տվել, ու մեր ճանապարը ընկել է հենց այդ հողակտորների մեջ, որը հիմա փակված է։ Վաշխառուական սովորություններով տարված բիզնեսմենների խնդիրն է այստեղ․ ո՞նց կարելի է բանուկ ճանապարհ փակել, ինչ-որ հողակտորի համար։ Բնակիչներիս հորդորն է, որ այս բանուկ հատվածի մասով անվավեր ճանաչեն տվյալ հատվածը, իսկ մնացածը թո՛ ղ օգտագործեն։ Մարդը մտածում է՝ եթե փող ունի իմ տունը, իմ ճանապարհը կարող է առնել․ չի կարելի, դրանով մենք շատ բան ենք կորցնում այսօր»,- նշեց նա։

Մեր այն հարցին՝ ինչու են միայն հիմա այս խնդրի մասին բարձրաձայնում, պատասխանեց․ «Այս ընթացքում բազմիցս դիմել ենք, այն բնակչին, որը որ փակել է տվյալ տարածքը, դիմել ենք ավագանու նախկին անդամներին, նախկին գյուղապետերին, ներկայիս համայնքապետին, որ համոզեն՝ սեփականատերը  վերադարձնի այդ տարածքը։ Երբ տեսանք, որ ոչ մի արդյունք չկա, որոշեցինք բարձրաձայնել այս խնդիրը»,- ասաց բնակիչը։

Վերնաշեն համայնքի բնակիչը այս ամենի մեջ տեսնում է դիտավորություն․ «Ո՞նց կարելի է մեկին տալ հողատարծք, ու մնացածիս 40-50 տնտեսությունը դնել տուպիկի մեջ։ Այս ամենի նպատակը հետևյալն է՝ դիտմամբ են տվյալ հատվածը փակել, որ մնացած հողատարածքները դնեն տուպիկի մեջ ու գյուղացիներն էլ գրոշներով այդ տարածքները վաճառեն իրենց»,-ընդգծեց Հարություն Գևորգյանը։

Համայնքի բանուկ ճանապարհի ցանկապատումը, ըստ Հարություն Գևորգյանի, բնակիչների համար առաջացրել է մի շարք անհարմարություններ․ «Մեր հողամասեր գնալ-գալը բարդացել է․ եթե ես հիմա գնամ իմ հողամասը, պետք է 2-3 կմ պտտվեմ ու 200 մետրից նոր հասնեմ իմ հողատարածքը։ Արգելափակված ճանապարհը մոտավորապես 600-700 մ երկարությամբ է՝ այգիների մեջ։ Այդ այգիներում էլ բերքահավաք է, ժողովուրդը բերք է հավաքում այնտեղից, ու հիմա իենց գործը քառապատկվում է։ Ճանապարհը պետք է մնա ճանապարհ։ Անգամ հետիոտնի անցում չունենք տվյալ հատվածում» ,- ասաց բնակիչը։

Հարություն Գևորգյանը մեզ հետ զրույցում նաև նշեց՝ քանի որ իրենց խնդիրը խաղաղ ճանապարհով լուծում չստացավ, եկող շաբաթ դիմելու են դատարան՝ մեր ուզածին կհասնենք իրավական ճանապարհով։

Տվյալ խնդրով խոսեցինք նաև Գլաձոր համայնքի ավագանու անդամ Արմեն Գաբրիելյանի՝ ցանկապատած հողատարածքի սեփականատիրոջ հետ․ «Ես ոչ մի  ճանապարհ չեմ փակել։ Այդ տարածքում ընդհանրապես ճանապարհ չի էլ եղել․ 3 տարի առաջ ես թույլ եմ տվել, որ իմ ազգականներից մեկը իմ հողամասով  գնա-գա։ Թույլ էի տվել, որ իմ հողամասով հորեղբայրս անցներ, քանի որ այդպես իր համար ճանապարհը շատ ավելի կարճ էր։ Այդտեղ մտադրություն ունեի տուրիստական համալիր կառուցելու, սակայն կորոնավիրուսը խանգարեց» ,- նշեց հողատարածքի սեփականատերը։

Բնակիչների՝ իր դեմ դուրս գալը նա որակեց, միայն, որպես մարդկային դժկամություն․ «Դա սովորական մարդկային չկամություն է։ Իրանք բոլորն էլ գիտեն, որ այդտեղ ճանապարհ չի եղել, ինչի մասին է խոսքը, միայն 2-2,5 տարի է՝ օգտվում են այդ ճանապարհից, դա էլ իմ բարի կամքի շնորհիվ։ Անգամ հատակագծով  չկա այդ ճանապարհը։ Իրանք իմ հողամասի միջով են անցել, բուլդոզեր են անցկացրել, ու այդ բուլդոզերը քերել է իմ հողամասի հողը․ հիմա ես իմ բարի արարքի համար վճարում եմ այս կերպ»,- ընդգծեց Արմեն Գաբրիելյանը։

«Այդ հողատարածքը սեփականաշնորհվել է 1992 թվականին,  ես այն գնել եմ 2009 թվականին, և 2009- 2017 թվականը այդ տարածքը ցանկապատված է եղել, և ոք չի անցել այդ կողմով, հետո ես եմ թույլ տվել, որ անցնեն այդ տարածքով։  Մինչև սա իրանք ճանապարհ են չէ՞ ունեցել, որով գնացել-եկել են մոտ 26 տարի, այս ամենը խոսում է միայն մարդկային նախանձի մասին»,- ասաց Արմեն Գաբրիելյանը։

«Եթե փաստաթղթերս նայելուց հետո իրենք նորից շարունակեն խաղալ իմ բարի համբավի հետ, ապա ես ստիպված կլինեմ նրանց պատժել, պատժել ոչ թե լրատվությամբ, այլ դատարանով։ Թող դիմեն դատարան, ես իրենց էլ եմ ասել․ սեփականության բոլոր փաստաթղթերը իմ ձեռքում են»,-նշեց հողատարածքի սեփականատերը։

Մեր այն հարցին, թե արդյոք չի պատրաստվում ցանկապատը հեռացնել, պատասխանեց․«Իհարկե, ցանկապատը չեմ հեռացնելու․ ինչ-որ մեկի պահանջով սեփականության իրավունք ա խախտվո՞ ւմ»,- եզրափակեց  Գլաձոր համայնքի ավագանու անդամը։

Կապ հաստատեցինք նաև Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանի հետ, որն ասաց՝ համաձայն է բնակիչների այն պնդման հետ, թե ճանապարհի փակ լինելը իրենց համար մի շարք խնդիրներ է առաջացրել․ «Նշեմ, որ ավագանու անդամ Արմեն Գաբրիելյանը այդ տարածքի սեփականատեր է դարձել մինչև ավագանու անդամ ընտրվելը։ Իսկ բնակիչների այն կարծիքը, որ այդ ճանապարհը շատ հարմար էր նրանց ելումուտի համար, ես էլ եմ համաձայն։ Այդ ուղղությամբ մի շարք քննարկումներ ենք ունեցել՝ կապված բնակիչներին կարճ ճանապարհ տրամադրելու վերաբերյալ, սակայն ներկայիս տարածքի սեփականատերը որևէ փոխզիջման չի եկել»,- ասաց համայնքի ղեկավարը։

 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը Լավրով. Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պահանջում է լուծել հակամարտության արմատական ​​պատճառները Ինչի դուք 2 սենյականոց բնակարան ունեք, մյուսները՝ ոչ. Փաշինյանը կրկին նյարդայնացավ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիային զգուշացրել է հակառուսական քաղաքականության հնարավոր հետևանքների մասինՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Մենք ոչ մի բան, զրո ենք զիջել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված