Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով 

Քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք է առաջադրվել ՃՈ տեսուչների

Հասարակություն

Քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության տեսուչների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.

«Իրավապահ մյուս մարմինների հետ գործակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացիների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ինչպես նաև  խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ դրսևորումների բոլոր դեպքերով  քրեական վարույթների շրջանակներում համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական անշեղ քաղաքականությանը:

Կոտայքի մարզի Առինջ Գյուղի բնակչի կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից իրենց լիազորությունների անցմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով զուգորդված գործողություններ կատարելու հանգամանքը:  

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության նույն դասակի տեսուչներ Ս. Մ.-ն և Ս. Խ.-ն 2020թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցի վրա գտնվող «Կասկադ» համալիրի հարևանությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակչին պատկանող՝ կանգառն արգելված վայրում կայանված ավտոմեքենան և հատուկ տարհանում իրականացնող տրանսպորտային միջոցով այն տեղափոխել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պահպանվող հատուկ տարածք:

Ավտոմեքենայի սեփականատեր հանդիսացող քաղաքացին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր եղբորորդու հետ այցելել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ ավտոմեքենան դուրս բերելու համար: Նրանք ՃՈ երկու տեսուչներից պարզաբանումներ են պահանջել ավտոմեքենան տեղափոխելու պատճառների վերաբերյալ, պահանջել ցույց տալ կատարված իրավախախտման փաստը հավաստող լուսանկարը, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայացնել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ:

Այնուհետև ավտոմեքենայի սեփականատերը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության այդ աշխատակիցների հասցեին, ինչից հետո վերջիններս, քաղաքացու կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար նրան օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, դիտավորությամբ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ նախ սպայական գումարտակի դիմաց, փողոցում, ապա գումարտակի հերթապահ մասի առջև գտնվող միջանցքում և բակում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին և պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցվել նաև բռնության գործադրումը թույլ չտալու փորձ կատարող՝ քաղաքացու հետ տարածք եկած անձին:

Նշված արարքները կատարելու համար ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ս. Մ.-ին և Ս. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչը, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնությամբ, որոշում է կայացրել նրանց պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն դեպքին ներգրավված այլ պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկ
Ամենադիտված