Վարչապետի առանձնատան դիմաց հավաքված քաղաքացիները բերման ենթարկեցին
Հասարակություն
Վարչապետի առանձնատան դիմացից ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին։
Ակցիայի մասնակիցները վարչապետի առանձնատան մոտ հանդիպեցին ոստիկանական պատի:
Նշենք, որ նախաձեռնության անդամները՝ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ, Կառավարության շենքի դիմացից շարժվեցին դեպի վարչապետի առանձնատուն։
Նրանք պահանջում են կասեցնել վաշխառու կազմակերպությունների գործունեությունը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից