Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում Պաղպաղակից հետո ձմերուկ ուտե՞լ. բժիշկները պարզաբանում են տարածված միֆը Արևահարում․ ովքե՞ր են առավել խոցելի և ինչպես պաշտպանվել Քաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքները Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին Զգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանը Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ ԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասում Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն 

«Այդ ի՞նչ թաքուն գործարք պետք է լինի, ասենք՝ Արցախը պետք է ծախե՞նք»․ Դավիթ Բաբայան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի ԱԺ-ի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանի կողմից արված որոշ հայտարարութուններ քննարկումների առիթ են տվել։ Նա, մասնավորապես, նշել է․ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում»: Համացանցում քննարկվում է, թե այդ ի՞նչ տեղեկություններ նկատի ուներ Փաշինյանը և ենթադրում են, թե արտահայտությունը վերաբերում է երեկ Հաքին․ազի տարածած տեղեկությանը, ըստ որի՝ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը գաղտնի հանդիպում է կազմակերպել Փաշինյանի և Ալիևի միջև։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանն ասաց՝ չի կարծում, թե Փաշինյանը դա նկատի ուներ․ «Ամեն դեպքում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումները  կազմակերպվում են եռանախագահության մասնակցությամբ, նրանց գաղտնի, թաքուն բաներ անելու իմաստը ո՞րն էր, չեմ հասկանում։ Եթե բանակցային գործընթաց կա և տարիներ շարունակ գործող ձևաչափ՝ ինչի՞ համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեին այլ ձևաչափով։ Դրա մեջ տրամաբանություն չկա ո՛ չ քաղաքական, ո՛ չ բարոյական տեսանկյունից»,- ասաց նա։
Իսկ թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը կոնֆիդենցիալ ինֆորմացիների տարածում ասելով, ապա Բաբայանը կարծում է, որ դա միայն վարչապետը կարող է ասել․ «Հետաքրքիր է` այդ ի՞նչ տեղեկություն է եղել։ Անկախ ամեն ինչից` Ադրբեջանը բարձրաձայնում է իր նպատակների մասին, երբեք չի թաքցնում և դրանք կառուցողական չեն»,- նշեց Բաբայանը։ 
 
Փաշինյանն իր ելույթում ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ տվեց չտարածել կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ, քանի որ եթե սկսկեն այդպիսի քայլեր անել, ապա դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ նա չհերքեց ադրբեջանցիների կողմից տարածած տեղեկությունը և միաժամանակ փորձեց վախեցնել Ալիևին սեփական կոմպրոմատով, Բաբայանը պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ, եղել են տարբեր մոտեցումներ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Հիշենք, երբ մի անգամ Ալիևը նույնիսկ հայտարարեց, թե իրեն ճնշում են, որ Արցախը ճանաչի։ Միգուցե նման մի բան է ասել Ալիևը, որովհետև այն ինչ ասում է Ադրբեջանը, բնական է, որ հակամարտության փիլիսոփայության մեջ չի տեղավորվում և չի կարող հակամարտության կարգավորման համար հիմք լինել»,- ասաց նա։ 
 
Անդրադառնալով խոսակցություններին, թե Փաշինյանի և Ալիևի միջև ստվերային գործարնքներ են տեղի ունենում՝ Բաբայանն ասաց՝ ավելի քան համոզված է, որ դա չի համապատասխանում իրականությանը․ «Այդ ի՞նչ թաքուն գործարք պետք է լինի, ասենք՝ Արցախը պետք է ծախե՞նք։ Եթե Արցախի մազը ծռվի, պարզ է, որ դա մեր պետականության ու պատմության վերջը կլինի։ Չեն կարող լինել գաղտնի պայմանավորվածություններ, ցանկացած գաղտնի գործարք, հատկապես Ադրբեջանի պես երկրի հետ, ուշ թե շուտ հայտնի է դառնում հանրությանը։ Ինչ տեղեկություն, որ տարածում է Հաքին․ազը, մենք դրան չպետք է հավատանք որպես ճշմարտություն։ Եթե կան համանախագահներ` ի՞նչ կապ ունի Խառատյանը։ Այսինքն՝ շրջանցենք ԱՄՆ-ի՞ն, Ֆրանսիայի՞ն, Ռուսաստանի՞ն, ինչի՞ համար, ումի՞ց ենք ինչ թաքցնում, այսինքն` կողմերը կարող են գալ ընդհանուր հայտարարի` շրջանցելով եռանախագահությո՞ւնը, դա անհնարին է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
 
 
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումՊաղպաղակից հետո ձմերուկ ուտե՞լ. բժիշկները պարզաբանում են տարածված միֆըԱրևահարում․ ովքե՞ր են առավել խոցելի և ինչպես պաշտպանվելՔաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքներըՍերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասինԶգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանըԵվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրըՊակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասումՎենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ըՄասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ պատրաստել բնակարանը արձակուրդ մեկնելուց առաջՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըՈւկրաինան հայտարարել է «Իսկանդերի» անալոգ համարվող բալիստիկ հրթիռի փորձարկման մասինՌուսաստանի դեմ պատժամիջոցները վավեր չեն միջազգային իրավունքի համաձայն. ԵՄԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-իցՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ինՌաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողովԻրանն ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխանով Նեթանյահուն նշել է` ինչ պայմանով Լիբանանից դուրսս կբերի իսրայելական զորքերըԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԿոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարըԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմՀայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքովԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԵրևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռըՌուսական գինիների առաջխաղացումը ԱՄՆ շուկայում կարող է տևել տարիներ․ փորձագետԱլեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. ՍարգսյանՊուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքըՄարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետՌուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. ՓաշինյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԹրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համարՇալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրելՄԱԿ-ի ԱԽ-ն Բելառուսի քաղաքացիների հետ ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման կապակցությամբ նիստ կանցկացնի«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՊուտինի դիտած «Սուպերջեթը» մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀնդկաստանումՏիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքըԹրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր» Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերինԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmlurԲժիշկ. սոցիալական ցանցերի «սպիտակեցնող թրենդը» կարող է վնասել ատամներըՊակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացումըՈւկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ՄիԳ-29 կործանիչի կորստի մասին Պոլտավայի մարզումԴիվանագետը հայտնել է՝ ԱՄՆ որ նահանգն է «հարգում և ճանաչում» Ռուսաստանին
Ամենադիտված