Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի հետ
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
Քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները:
Երկուստեք կարևորվել է երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել