Օլիվեր Սթոունը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով
Ժամանց
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը հայտնել է, որ մի քանի օր առաջ նա պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով։ «Ես պատվաստվել եմ մի քանի օր առաջ: Ես դեռ չգիտեմ, թե դա որքանով կօգնի, բայց ես շատ դրական արձագանքներ եմ լսել ռուսական պատվաստանյութի վերաբերյալ: Ես լիահույս եմ, որ քո պատվաստանյութը օգտակար կլինի»,- ասել է ռեժիսորը։ Սթոունը նաև զարմանք է հայտնել, թե ինչու է Արևմուտքն անտեսում ռուսական պատվաստանյութը: «Ամերիկան իր խելագար հոգեվարքի մեջ Ռուսաստանը և Չինաստանը համարում է թշնամական երկրներ՝ չնայած անձամբ ես այդ կարծիքին չեմ: Կարծում եմ, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են մեծ գործընկերներ լինել Ամերիկայի համար: Մենք կարող ենք միասին կառուցել ապագան: Խնդիրն այն է, որ ոչ բոլորը դա կհասկանան»,- ավելացրել է Սթոունը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել