Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր Ֆրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ին Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) Դե կներեք էլի՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավա՞ր է. Նաիրի Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտնի անեկդոտ հիշեցրեց (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ Վեդոմոստիի Բագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար Քաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանը Զելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս է Մեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից 

«Մերօրյա հերոսները». Արեգ Հարոյան

Բլոգոսֆերա
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Սիրում էր կյանքը, շատ լեցուն էր, ամեն րոպեն ապրել է լիարժեք: Անհամբեր էր, ամեն ինչ անում էր ինքնուրույն ու շատ արագ: Շտապում էր ապրել…», - Հերոսի մայրը՝ Շուշան Մխիթարյանը, լուսավոր որդու մասին…
Արեգ Հարոյան… Լուսավոր, բարի և հումորասեր կրտսեր սերժանտ Արեգը...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արեգ Հարոյանը դեկտեմբերի 10-ին կդառնար 20 տարեկան: Ժամկետային զինվորական ծառայությունն անցնում էր Արցախում՝ Մարտունիում: Հինգ ամիս էր մնացել զորացրվելուն: Արեգի եղբայրները՝ Վարդգեսն ու Ռուբենը, նույնպես պատերազմի ընթացքում առաջնագծում անառիկ էին պահում հայրենիքի սահմանները: Եղբայրները վիրավորվեցին, նրանց կյանքը հաջողվեց փրկել, բայց Արեգն անմահացավ…
Կուրսընկերուհին՝ Մերի Համբարձումյանը, ով Արեգին ճանաչել է դեռևս 2015 թվականից, երբ միասին ընդունվել էին «Հերացի» ավագ դպրոց, պատմում է. «Արեգն իմ ճանաչած ամենակենսուրախ, բայց, միևնույն ժամանակ, ամենազուսպ մարդն է, ով ուղղակի մի հայացքով կարող էր իր մեջ եղած ամբողջ դրական էներգիան փոխանցել: Իր անվան պես լուսավոր էր, երբեք չէր ասի, որ տխուր է կամ իրեն վատ է զգում: Ընդհակառակը, միշտ բոլորին փորձում էր օգնել ու դուրս բերել վատ վիճակից, և, իրոք, իր մոտ դա ստացվում էր»:
 
Մերիի խոսքով՝ Արեգն ուզում էր լավ բժիշկ դառնալ: «Սիրում էր գրքեր կարդալ, շատ լավ կիթառ էր նվագում, ժամանակ առ ժամանակ բերում էր կիթառն ու նվագում մեզ համար: Արեգը շատ խելացի էր, ճկուն միտք ուներ: Դեռ չէր որոշել, թե ինչ ուղղվածություն է ընտրելու բժշկության մեջ, բայց համոզված կարող եմ ասել՝ մենք հրաշալի ապագա բժիշկ ենք կորցրել», - ցավով նշում է Մերին:
 
Արեգը չէր հասցրել ավարտել քննությունները, երբ արդեն մեկնեց՝ հայրենիքը պաշտպանելու: Իսկ դասագրքերը տարել էր իր հետ, որ ազատ ժամանակ քննություններին պատրաստվի: «Խոսքերով անհնար է նկարագրել, թե ինչ նշանակություն ունի Արեգն ինձ համար: Նա ինձ համար այն եղբայրն է, որ ես միշտ երազել եմ ունենալ, մի մարդ, ում հետ ուղղակի կարող էի խոսել անդադար ու չնկատել, թե ժամերն ինչպես անցան: Երբ բանակում էր, ու լինում էին պահեր, որ չէր կարողանում զանգել, ասում էի՝ նայիր երկնքում փայլող աստղերին ու պատկերացրու՝ ես էլ եմ նույն կետին նայում, այդպես կզրուցենք իրար հետ: Հիմա ես նայում եմ երկնքին ու հասկանում, որ այդ փայլող աստղերից մեկը հենց ինքն է», - ասում է Մերին:
Արեգը սիրած աղջիկ ուներ հենց իր դասարանից: «Շատ նուրբ ու բարի աղջիկ: Խոսում էինք ու որոշում, թե զորացրվելուց հետո ինչպես պետք է սիրտը շահեր», - հիշում է կուրսընկերուհին:
 
Միշտ ճիշտ խորհուրդներ տալով՝ Արեգն ասում էր, որ պետք է հաճախ ժպտալ, ու ամեն ինչ լավ կլինի: «Մենք էլ իրեն միշտ հիշելու ու ժպտալու ենք, որովհետև Արեգ ասելով՝ միայն ջերմություն ու հանգստություն ենք զգում, զգում ենք այն դրականը, որն իր մեջ անվերջ էր: Հրաշալի մարդ, հրաշալի ընկեր, ում մասին միայն ու միայն լավը կարելի է խոսել: Ցավն ու կարոտը խեղդում են, բայց, միևնույն ժամանակ, անսահման հպարտ ենք, որ Արեգի պես հերոս ունենք», - ավելացնում է Մերին:
 
Հերոսի մայրը՝ Շուշան Մխիթարյանը, լուսավոր որդու մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները… «Արեգի հումորն անսպառ էր: Բնորոշ հատկանիշը բարությունն էր, բոլորին օգնող ու հասնող էր, երբևէ որևէ մեկին չի մերժել: Երբեք իր խոսքից չէր հրաժարվում. պատվի մարդ էր: Բացի ընկերասեր ու ընտանիքի արժանի զավակ լինելուց, Արեգը շատ պատվախնդիր էր դեռ մանկուց», - ասում է տիկին Շուշանը: Արեգի մտածելակերպը, ըստ նրա, շատ էր տարբերվում: «Նույնն էին ասում նաև նրա ուսուցիչները. խնդիրներին միշտ տարբերվող լուծումներ էր առաջարկում: Դեռ փոքրուց ավագ եղբոր կենսաբանության ու բուսաբանության դասագրքերն էր թերթում: Սիրում էր նաև տիեզերքի մասին նյութերը, ոգևորվում էր ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հաջողություններով: Մարզվում էր սպորտդահլիճում: Սիրում էր կյանքը, շատ լեցուն էր, ամեն րոպեն ապրել է լիարժեք: Անհամբեր էր, ամեն ինչ անում էր ինքնուրույն ու շատ արագ: Շտապում էր ապրել…», - հիշում է տիկին Շուշանը:
Արեգը շատ էր սիրում բնությունը, կենդանիներին: «Անգամ ծառայության ընթացքում դիրքերում շների, կատուների մասին հոգ էր տանում. կերակրում ու խնամում էր: Ծառայությունից Արեգը չէր պատմում, ասում են՝ իր հետ ընկերություն էին անում կոչումով բարձր հետախույզները. լավ տրամաբանություն ուներ, իրեն շատ էին սիրում: Հրամանատարներն Արեգի մասին ասում էին. «Այդքան փոքրամարմին տղային ո՞րտեղից այդքան մեծ հոգի»: Պատերազմի օրերին զանգում էր, ձայնը զրնգում էր, այնքան ուրախ էր խոսում, կմտածեիր՝ լավ տեղից է զանգում», - պատմում է տիկին Շուշանը: Միշտ ամեն ինչում լավն էր տեսնում, շարունակում է հերոսի մայրը, երբևէ չէր բողոքում, շատ լավատես էր: «Ինձ ասում էր. «Ամեն ինչ լավ է»: Հետո իմացանք, որ իրենց հետախուզական խմբով գնացել էին թշնամու դիվերսիոն խմբի կողմից շրջափակման մեջ հայտնված զինվորներին փրկելու: Արեգն, ինչպես միշտ, առաջիններից էր պատրաստակամություն հայտնել՝ օգնության հասնելու ծառայակիցներին», - ասում է տիկին Շուշանը: Սակայն թշնամու հրետանու հարվածը չի շրջանցում Արեգի խրամատը, ընկերները՝ Վազգենը, Սևադան, անտեսելով սեփական կյանքին սպառնացող վտանգը, մեկը մյուսի ետևից նետվում են՝ Արեգին փրկելու, բայց վիրավորվում են: Դրանից հետո արդեն հրամանատարն է գնում՝ իր զինվորներին փրկելու: Կապ է տալիս՝ «1 զոհ, 2 վիրավոր». զոհը Արեգն էր…
Արեգ Հարոյան… Խոնարհվում ենք…
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) Դե կներեք էլի՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավա՞ր է. Նաիրի Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտնի անեկդոտ հիշեցրեց (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումը
Ամենադիտված