ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար Կուզեի ընդդիմադիրների դեմքի արտահայտությունը տեսնեի, 9 տարբեր համայնքներ ենք խոշորացնում. Խուդաթյան Մի դիմում էլ մենք ստորագրեցինք. Ալեն Սիմոնյանն ու նշանածը ստորագրել են ամուսնության պետական գրանցման փաստաթուղթը Նախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոնները ԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկը Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ Արամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվել Այսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայի հրապարակում վթար է եղել. մոպեդավարը հոսպիտալացվել է Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 17-ի դրությամբ 

«Շշկռվե՞լ», թե՞ լրջանալ, այս է խնդիրը. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Մենք օնլայն ռեժիմով ձեւակերպում ենք պետություն կորցնելու նոր բանաձեւ. պրոբլեմների վտանգավորության սրընթաց աճն ուղեկցվում է լրջության սրընթաց անկմամբ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեր խնդիրները եւ մեր լրջության մակարդակը պայթյունավտանգ հակադրության մեջ են։ Մենք օնլայն ռեժիմով ձեւակերպում ենք պետություն կորցնելու նոր բանաձեւ. պրոբլեմների վտանգավորության սրընթաց աճն ուղեկցվում է լրջության սրընթաց անկմամբ։

Կա՞ բանական պատասխան, թե երկրի ԱԺ նախագահն ինչու է հանդիպում զրոյական վարկանիշ եւ պրոցեսների վրա զրոյական ազդեցություն ունեցող ինչ-որ մարդկանց հետ։ Ա. Միրզոյանը մանկական էնտուզիազմով պատերազմի օրերին ասում էր «Չշշկռվեք»՝ տեղադրելով Նիկոլի նկարը՝ Գերագույն Գլխավոր հրամանատար մակագրությամբ։

Երկրի երկրորդ դեմքը մարգարեական հակումներ ունի, որովհետեւ, փաստացի, մենք հիմա բոլորս շշկռված ենք, քանի որ մեր աչքի առաջ փլուզվում է մեր երկիրը։ Մեծից փոքր շշկռվել ենք, որովհետեւ 26 տարի ապրել ենք կայուն ու անվտանգ պետության մեջ, իսկ հիմա մեկ օրում հարաբերական խաղաղ պայմաններում ունենում ենք 170 գերի, ՊՆ շենքի գրավում՝ ծնողների կողմից, տոպրակներով անհայտ կորածների մասերի վերադարձ, իսկ թուրքը, քարտեզը ձեռքին, նորանոր հայկական բնակավայրեր է վերցնում։

Նույն օրվա մեջ հարցազրույց է տալիս Փաշինյանը, ու այդ հարցազրույցից ժամեր անց Ռուսաստանի ՊՆ-ը հերքում է նրա ասածը։ Սա՞ էլ մեզ չի վախեցնում։ Սրանք ընդամենը մեկ օրվա արդյունքներն են։

Վաղվա մասին ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Մենք ապրում ենք «օրը կբացվի՝ նոր փորձությունն էլ հետը» ռեժիմով։

ԱԺ նախագահն ունի միայն մեկ հանդիպման անհրաժեշտություն։ Դա հանդիպումն է Փաշինյանի հետ՝ քննարկելու նոր վարչապետի ընտրության հարցը։ Ուրիշ ոչինչ։ Լեւոն Շիրինյանի հետ ի՞նչ ես քննարկում։ Փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ ամեն օր ցույց է անում, նրանց թիվն օր օրի շատանում է, աճում է նաեւ ագրեսիվությունը, եւ ընդդիմության լիդերներն արդեն մեծ դժվարությամբ են պրոցեսները հանդարտ պահում։ Դուք սա հասկանո՞ւմ եք։

Ի՞նչ էր ուզում ասել Արցախի նախագահը՝ չես հասկանում։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ չհանդիպեց համանախագահներին, կա՞ մի մեղսունակ պատասխան։ Այս երկրում իշխանության մեջ ով ինչ ուզում անու՞մ է։ Ստացվում է՝ բանակը կառավարում չունի՞, տնտեսությունը չունի՞, արտաքին քաղաքականությունը չունի՞։ Պաշտոնական Երեւան կա՞, թե՞ արդեն՝ վիճելի է։

Իմ քայլ, լսեք, դուք որպես քաղաքական ուժ այլեւս սպառված եք, դա չի քննարկվում, բայց դուք առանձին՝ ամենքդ որպես անհատ, մարդ, հայր, եղբայր, մայր, քույր, դեռ ունեք շանս՝ կանգնեցնելու այս կործանարար անկումը։ Լրջացեք, ի մի բերեք ձեր ողջ ներքին մարդկային ռեսուրսը, վաղն իրոք ուշ է լինելու։

Հիմա Հայաստանում բոլորից պահանջվում է մեկ բան՝ լրջություն։ Սիրո՞ւմ եք Նիկոլին, լավ եք անում, բայց հասկացեք, որ Հայաստանն ավելի կարեւոր է, ու օգնե´ք, որ նա գնա։ Չե՞ք սիրում Վազգեն Մանուկյանին՝ լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց հասկացեք, որ այս պահին ժամանակավոր կառավարությունը հարցի թերեւս միակ լուծումն է։ Կայունացնենք վիճակը, չեզոքացնենք նոր պատերազմի ու նոր աղետների հնարավորությունը, անցնենք խաղաղ կյանքի՝ սիրե´ք ում ուզում եք, թիմ կազմե´ք ում հետ ուզում եք, ընտրե´ք ում ուզում եք, շշկռվեք՝ ում հետ ուզում եք։

Շատ կարեւոր է, որ լրջության դինամիկ աճ ցույց տա նաեւ ընդդիմությունը։ Ուժեղ եւ համախմբված ընդդիմությունը գրեթե իշխանություն է, եւ այն իր աշխատանքային օրը պետք է կառուցի «գրեթե իշխանության» ռեժիմով։

Մեր բոլորիս պարտքն է՝ հասկանալ ու բացատրել ժողովրդին, թե անիշխանության այս իրավիճակի շարունակվելու եւ համընդհանուր լրջության այսպիսի մակարդակի դեպքում, մոտ ժամանակների մեր իրական ռիսկերը որոնք են.

ա/ Ադրբեջանաթուրքական ագրեսիայի շարունակություն՝ Արցախում եւ Հայաստանում

բ/ Տնտեսության փլուզում

2019-ին ես աղետից խուսափելու լուծում տեսնում էի սոլիդ իշխանության ձեւավորումը։ Բայց դա արդեն պատմություն է։ Իսկ այսօր պետք է անել նվազագույնը՝ ամեն մեկս մեր տեղում, մեր խոսքում, մեր քայլում, մեր հանդիպումների ընտրության, մեր որոշումների կայացման մեջ լինենք ավելի լուրջ։ Եթե ստացվի, գուցե կարողանանք փրկել վիճակը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրամիությունը քննարկում է հայկական արտահանումը փրկելու ուղիներըԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համարԿուզեի ընդդիմադիրների դեմքի արտահայտությունը տեսնեի, 9 տարբեր համայնքներ ենք խոշորացնում. ԽուդաթյանՄի դիմում էլ մենք ստորագրեցինք. Ալեն Սիմոնյանն ու նշանածը ստորագրել են ամուսնության պետական գրանցման փաստաթուղթըՆախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոններըԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկըՓոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱյսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն ՍիմոնյանՖրանսիայի հրապարակում վթար է եղել. մոպեդավարը հոսպիտալացվել էՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ ՍուրենյանցԳազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 17-ի դրությամբԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը«Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. նա կներկայացնի կառավարության կատարողականը«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում«Իրավունք». Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհումԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ»129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» «Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել Չրի վտանգավոր հատկությունները. ինչու է պետք պահպանել չափավորությունը7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն առավոտյանԵվրոպացի առաջնորդները մտահոգություններ են հայտնել Իրանի շուրջ համաձայնության վերաբերյալԱպարանում բախվել են «Honda»-ն, «Opel Astra»-ն, «Chevrolet»-ը, «Mercedes»-ը և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումըG7-ում վստահ են՝ Ռուսաստանը չի կարողացել հասնել իր ռազմավարական նպատակներինՀայ պատանի շախմատիստներն առաջին հաղթանակներն են գրանցել աշխարհի առաջնությունումՄիայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման ԾառուկյանԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է արագացնել խաղաղ գործընթացը ՈւկրաինայումՎան Ի. Մերձավոր Արևելքում խաղաղության դուռը չպետք է կրկին փակվի Նեյմարը 5-րդ անգամ հայր կդառնաG7-ի գագաթնաժողովի ֆոնին բողոքի ցույցեր են անցկացվել ՖրանսիայումՌուս փորձագետը կանխատեսում է տնտեսական ցնցումներ՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր հեռացման դեպքում41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներինՎաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկելու է 5 անձի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցըՄխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետԱռողջություն բոլոր մանուկներին. թող նրանց մանկությունը լի լինի ժպիտներով, ոչ թե փորձություններով. Սարգիս ՍտեփանյանԷրեբունու համայնքային ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել էՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումըԱդրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանքՆոտարական ոլորտը բարեփոխումների ակտիվ փուլում էՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
Ամենադիտված