Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանի. ինչ հարց է օրակարգում
Քաղաքական
Վաղը՝ ժամը 12:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու հարցն է:
Թեկնածուների վերաբերյալ տեղեկությունն այսօր է հրապարակվել ԱԺ կայքում. նրանք են նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը, որը ՀՔԾ պետ Սասուն խաչատրյանի եղբայրն է:
Նիստի օրակարգը հաստատելու համար ԱԺ խորհուրդը կհավաքվի վաղը՝ ժամը 11-ին, իսկ նիստն էլ կգումարվի 12:00-ին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել