Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին. Արարատ Միրզոյանի հորդորը՝ ԵՄ-ին (տեսանյութ) Մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ. Կարապետյան (տեսանյութ) Իշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. Կարապետյան (տեսանյութ) Մենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) «Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք» (տեսանյութ) Քաոս Մոսկվայում․ ԱԹՍ-ներ, պայթյուններ և քաղաքը պատած հրդեհներ Սամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցով Փաշինյանը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, ժողովրդին իր ցինիկությամբ. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար Այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետքե կազմակերպել ընտրությունները. Կարապետյան (տեսանյութ) 

Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում

Սպորտ

Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են  «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի խնդրին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևով Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և այդ կապակցությամբ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:

Եվրախորհրդարանը բանաձևով նաև ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր անվտանգ վերադարձը:

Բացի այդ, բանաձևով կոչ է արվել պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Բանաձևի առանձին՝ 38-րդ կետով Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խաթարում Հարավային Կովկասում փխրուն կայունությունը: Կոչ է արվել Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն առաջարկելու տեսքով, և հետ կանգնել իր ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն խթանել խաղաղությունը: Քննադատվել է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի ԼՂ:

«Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CSDP) բանաձևում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առանձին պարբերության մեջ նշվում է. «Եվրոպական խորհրդարանը ողջունում է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը»։

Այնուհետև մտահոգությամբ ընդգծվել է հակամարտությանը երրորդ երկրների ռազմական ներգրավվածությունը, հատկապես Թուրքիայի միջամտությունն ու ապակայունացնող դերակատարումը, կոչ է արվել իրականացնել միջազգային ուսումնասիրություն օտարերկրյա զինյալների ներկայության, կասետային զինատեսակների և ֆոսֆորային ռումբերի օգտագործման հարցերի առնչությամբ։

Եվրամիությանը և միջազգային կառույցներին կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը, պնդվել է այն մոտեցումը, որ անհրաժեշտ է թույլ տալ մարդասիրական աջակցության մատակարարումը տուժածներին, առանց ձգձգումների իրականացնել գերիների և տուժածների փոխանակումը և պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը:

«Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CFSP) բանաձևում կոչ է արվում ԵՄ հարևանության նկատմամբ ստանձնել ռազմավարական պատասխանատվություն և կատարել ժամանակային առումով ավելի պատեհ, ավելի ակտիվ ու արդյունավետ դերակատարում՝ շարունակվող լարված իրավիճակներում ու հակամարտություններում միջնորդության ու դրանց խաղաղ կարգավորման, հետագա հակամարտությունների կանխման նպատակով: Ի թիվս այլ ձևաչափերի, վերահաստատվել է ամուր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ընդգծվել է, որ ԱլԳ և ԵՄ հարևան այլ երկրների հետ համագործակցությունը պետք է առաջնահերթ լինի ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության համար՝ պայմանավորված այդ երկրների զարգացման և ժողովրդավարացման գործում ԵՄ կենսական շահով: Եվրոպական հանձնաժողովին և Արտաքին գործողության եվրոպական գործակալությանը կոչ է արվել, ի թիվս այլ ուղղություննների, ամրապնդել մարդկանց միջև շփումները, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով, երբ բոլոր պահանջները կատարված են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters․ Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից հետո Մոսկվայում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանումԼավրովը հայտարարել է Ուկրաինայի տարածքում հարվածների շարունակման մասինՌազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմիցԱրտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքըԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին. Արարատ Միրզոյանի հորդորը՝ ԵՄ-ին (տեսանյութ)«Զենքը դնում են գլխներին», տանում են իրենց ընտրելու, մարդիկ գերության մեջ են, պետք է ազատել․ Իշխանյան (տեսանյութ)Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունումԴատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետովԹրամփը հոգնել է Նեթանյահուի հետ հեռախոսազրույցներից․ WSJՀանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը կլինեն պարտադիր հանրային քննարկման ենթակաՄենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ. Կարապետյան (տեսանյութ) Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՉեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. Կարապետյան (տեսանյութ) ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբՄենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) «Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք» (տեսանյութ) Քաոս Մոսկվայում․ ԱԹՍ-ներ, պայթյուններ և քաղաքը պատած հրդեհներՍամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Բացատրել են կանխիկ գումարի նկատմամբ աճող պահանջարկըԵթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցովՓաշինյանը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, ժողովրդին իր ցինիկությամբ. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար Այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետքե կազմակերպել ընտրությունները. Կարապետյան (տեսանյութ) 6-րդը սկսեցինք. Գոռ Հակոբյանը նոր տեղեկություններ է հայտնում որդու բուժման ընթացքիցՍտեփան, չես ամաչո՞ւմ, բա ուր կորավ ՀՅԴ-ականի «ոչմիթիզականությունդ». Հակոբյանը հիշեցնում է Ստեփան Գրիգորյանի անցյալը«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո (տեսանյութ) ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան. Իվետա Տոնոյան FT. Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովումԳործադիրը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես. Սամվել ԿարապետյանՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը Հնարավորություն կստեղծվի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել տեղեկատվական համակարգի միջոցով բացված օգտահաշիվներով ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը պատասխանում է լրատվամիջոցների ղեկավարների հարցերինՖինլանդիայի նախագահը արձագանքել է ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին խոսակցություններինՊուտինը Թուրքիայի մասին հայտարարություն է արել. Դավիթ Ղազինյանը կալանավորվեց (տեսանյութ) Ռյուտե. Իրանը միջուկային զենքի մշակումից ավելի հեռու է, քան երբևէՎահագնի հայտնի արձանը Երևանի Իսակովի պողոտայից կտեղափոխվի քաղաքի կենտրոնԿկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինԹալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ Իսրայելը կանչել է Բելառուսի դեսպանին՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետոՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցըԿարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՀԴԲ. Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների մուտքը ԵՄԵվրամիությունում քննարկում են ՌԴ քաղաքացիներին արդեն տրված շենգենյան վիզաների վերանայման հնարավորությունըՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Ամենադիտված