Դոնբասի շփման գծում իրավիճակը կրիտիկական է․ ԴԺՀ
Համաշխարհային ՄամուլՀրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ռուսլան Յակուբովը հայտարարել է Դոնբասում շփման գծում իրավիճակի սրման մասին:
«Շփման գծում իրավիճակը շարունակում է սրվել: Հունվարի 21-ի երեկոյան Ստարոմիխայլովկայի բնակելի թաղամասերի գնդակոծությունից հետո հանրապետության հարավի բնակավայրերը հայտնվել են հակառակորդի կրակի տակ», - լրագրողներին ասել է Յակուբովը: Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը երկու ժամ շարունակ կրակել են դեպի ԴԺՀ հարավում գտնվող չորս բնակավայրերի ուղղությամբ՝ օգտագործելով 82 մմ ականանետեր: «Իրավիճակը կրիտիկական է, դիտարկված միտումը հաստատում է հակառակորդի մտադրությունները՝ սրման նոր փուլ սկսելու համար: Մենք պաշտոնական Կիևից պահանջում ենք դադարեցնել զինված սադրանքները, կատարել համապատասխան հետաքննություններ և պատժել մեղավորներին», - ասել է Յակուբովը: