Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Աղմկահարույց մեղադրանքներ՝ առանց քրեական գործերի. սուտ մատնությո՞ւն, թե՞ պայմանավորվածություններ

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունները անչափ առատաձեռն են գտնվել այս կամ այն պաշտոնյայի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասով, սակայն, ուշագրավ է, որ փաստացի հանցագործության մասին հաղորդում տալով` իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել քրեական գործեր հարուցելու համար: Մեղադրանքների թիրախում հայտնվել են ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ թիմակիցները, ովքեր ինչ-ինչ պատճառով ճանապարհի կեսից լքել են հեղափոխական իշխանության նավը:

Դիցուք՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեղադրում էին ՀՖՖ-ն թալանելու, 120 միլիոն դրամ հափշտակելու մեջ: Հանրությունը, սակայն, ականատես չեղավ ոչ քրեական գործի հարուցմանը, ոչ  էլ առավել ես 120 միլիոն դրամի վերադարձին:

2019 թվականին հանդիպելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրեց Սանիտեկ ընկերության հետևում կանգնած լինելու և քաղաքապետարանի աշխատանքները սաբոտաժի ենթարկելու մեջ:  Ակնարկվեց, որ Սանիտեկի կողմից չմուծված հարկերը դուրս են բերվում Սարգսյանի կողմից Լիբանան: Հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ ունենալով նման փաստեր` իշխանությունները քրեական գործ չհարուցեցին Սաշիկ Սարգսյանի դեմ:

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո Փաշինյանը և թիմակիցները իրենց հարցազրույցներում պնդում էին, որ Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել: Փաշինյանը իր մեղադրանքներում էլ ավելի հեռուն է գնացել` Վանեցյանին մեղադրելով լրտեսության մեջ: Սակայն, անգամ նման լրջագույն մեղադրանքներին չի հաջորդել քրեական գործի հարուցումը:

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին Փաշինյանը մեղադրեց ռազմական հեղաշրջման փորձի, Շուշին հանձնելու և սահմանային անվտանգությունը խարխլելու մեջ: «Պատերազմից հետո ԳՇ պետին իմ առաջին հրամանն է եղել օրուգիշեր զբաղվել սահմանային նոր հատվածի կահավորմամբ։ Բայց ամեն անգամ ես տեսել եմ, որ ԳՇ պետն ու իր տեղակալը զբաղվում են քաղաքականությամբ, այլ ոչ թե իրենց գործով` Սերժի, Ռոբերտի, այս կամ այն կուսակցության հետ։ Փետրվար 25-ին էլ հանդես եկան իմ հրաժարականի պահանջով»,–հայտարարել էր Փաշինյանը։ Հիշեցնենք, որ վերը թվարկած և ոչ մի մեղադրանքով քրեական գործ դեռևս չի հարուցվել:

Օրերս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նախկին ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի դեմ: Ըստ Գրիգորյանի` նախկին նախարարը սաբոտաժի է ենթարկել գերիների վերադարձի շուրջ ընթացող բանակցությունները` ռուսական կողմից թաքցնելով ականապատ տարածքների քարտեզների գոյության փաստը: Այս հայտարարությունից հետո օրեր են անցել, սակայն, պատկան մարմինները կրկին չեն շտապում քրեական գործ հարուցել:

ԴԱՀԿ նախկին պետ, «Պատիվ ունեմ» ցուցակում ներառված Միհրան Պողոսյանին էլ մեղադրում էին ԿԸՀ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ: ԿԸՀ-ն կասեցրեց վերջինիս գրանցումը որպես պատգամավորի թեկնածու, սակայն, քրեական գործ այդպես էլ չհարուցվեց, չնայած այն հանգամանքի, որ հենց իշխանության ներկայացուցիչներն ու իշխանական մամուլն էր բողոքում օրենքի նման կոպիտ և բացահայտ խախտումից:

Վերը նշվածները ընդամենը մի փոքր մասն են մեղադրանքների այն բույլից, որը գործող իշխանությունները ներկայացրել են՝ չբերելով որևէ լուրջ հիմնավորում և չհարուցելով քրեական գործեր: Կասկածից վեր է, որ ցանկացած պաշտոնյա՝ նախկին թե ներկա, պետք է պատասխան տա օրենքի առջև կատարած խախտումների համար, եթե հրապարակային կերպով վերջիններիս հասցեին հնչում են հանցագործության մասին հաղորդումներ, ապա առնվազն պետք է քրեական գործ հարուցվի պարզելու համար վերջիններիս մեղավորությունը կամ հաստատելու համար անմեղությունը: Հակառակ պարագայում` կարող ենք ենթադրել, որ գործ ունենք կամ իշխանության ներկայացուցիչների կողմից բացահայտ սուտ մատնությունների հետ, կամ մեղադրողների և մեղադրյալների միջև առկա են ինչ-ինչ պայմանավորվածություններ, որոնց արդյունքում էլ քրեական գործեր չեն հարուցվում…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված