Առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն. Փաշինյան
Հասարակություն
ԵՄ-ի կողմից 2,6 մլրդ եվրոյի աջակցության ծրագրերից է Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այդտեղ նախատեսվում է նախնական 80 մլն եվրոյի ծրագրեր իրականացնել: Այնտեղ ամենատարբեր նոր գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման մասին է խոսքը: Այնտեղ ջրի, արոտավայրերի հասանելիության հետ կապված խնդիրներ կան, ենթակառուցվածքների խնդիրներ կան: Կարծում ենք՝ հարավային շրջանները հատկապես տուրիզմի շատ մեծ ներուժ ունեն եւ այս ոլորտում տույնպես պետք է աջակցություն ցուցաբերվի:
Հաջորդ ուղղությունը Հյուսիս-Հարավ ծրագիրն է: Մենք առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ ու կամուրջներ կան: Ընդ որում, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարությունը, եւ ԵՄ-ն պատրաստ է այստեղ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել»,-ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից