«Wizz Air»-ն արդեն վերադարձել է ՀՀ, «Ryanair»-ը կարճաժամկետում՝ ոչ, երկարաժամկետում՝ այո. Տաթևիկ Ռևազյան
Հասարակություն«Wizz Air-ն արդեն վերադարձել է Հայաստան, Ryanair-ը կարճաժամկետում՝ ոչ, երկարաժամկետում՝ այո»,- այսօր «Ազատության» եթերում հայտարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Իրենք հիմա վատ վիճակում են գտնվում քովիդի պատճառով, սկզբից պետք է վերականգնեն իրենց հիմնական շուկան Եվրոպայում, նոր արդեն երկրորդական շուկաներին անդրադառնան՝ Վրաստան, Հայաստան», - հավելել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Հարցին, թե կա՞ն ժամկետներ, երկարաժամկետ ասվածը ե՞րբ է նախատեսվում, Ռևազյանը պատասխանել է. «Այս պայմաններում, այս մարտահրավերների պայմաններում որևէ մեկը ժամկետ չի կարող ասել որևէ թեմայի շուրջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից