Գյուղում 4 ժամ ծանր զինատեսակներից կրակոցներ են հնչել. Կութի գյուղապետ
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ 4 ժամ ծանր զինատեսակներից կրակոցներ են հնչել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
«Հստակ չեմ կարող ասել, թե ինչ զինատեսակներից են կրակել, բայց ավտոմատի կրակոցներ չէին, ուրիշ զենքեր էին, ծանր զենքեր»,- նշեց Սիմա Չիտչյանը՝ հավելելով, որ կրակոցները տևել են 21։30-ից մինչեւ 00։30․ ինտենսիվ կրակոցներ էին։
Մեր այն հարցին, թե հայկական կողմը արդյոք պատասխանել է հակառակ կողմի հնչած կրակոցներին, ասաց․ «Մութ էր, բայց տեսնում էինք, որ մերոնք էլ պատասխանում էին։ Բայց չեմ կարող ասել՝ օդ էին կրակում, թե դիրքից դիրք։ Ամեն դեպքում, բոլոր դիրքերից էլ կրակոցներ հնչել են»։
Նշենք, որ արդեն քանի օր է՝ լարված իրավիճակ է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից