Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետո Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու Սուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհել Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել 

Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Հասարակություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

«Շրջայցը մեկնարկեցինք Կովկասի բնության հիմնադրամի (CNF) մեր գործընկերների հետ «Խոր Վիրապ» արգելավայր այցով։ Տեղում ծանոթացանք միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։ Վստահ կարող եմ ասել, որ հրաշալի պայմաններ են ստեղծված թռչունների բնականոն զարգացման և վերարտադրության համար։

Քանի որ արգելավայրը գտնվում է Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում, այն նաև էկոտուրիզմի զարգացման համար ունի բարենպաստ պայմաններ։ Գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել մշակել և այդ տարածքում ներդնել էկոզբոսաշրջային ծրագիր՝ պահպանելով բնական միջավայրի անխաթարությունը։

Այցելեցի «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր։ Արգելավայրն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում խորհրդակցություն անցկացրեցի ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

Քննարկեցինք նոր մշակված էկոզբոսաշրջային երթուղիների գործարկման ընթացքը։ Հանձնարարեցի առավել պատասխանատվությամբ մոտենալ զբոսաշրջային հոսքերի կառավարմանը․ մեզ համար առաջնային տեղում բնական էկոհամակարգերի վրա մարդկային գործոնի ազդեցության նվազեցումն է։

Անդրադարձ կատարեցինք արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին:

Քննարկեցինք հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցեր: Շնորհակալագրեր հանձնեցի ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

Այցի վերջին կանգառը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնն էր։ Այստեղ ևս հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության որևէ խնդիր չունենք։

Գործընկերներիս ևս մեկ անգամ հավաստիացրել եմ, որ պետք է լիարժեք իրացնենք ոլորտի կառավարման մեզ վստահված մանդատը և առաջ տանենք այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշել ենք դեռ պատերազմից առաջ։ Մեր երկրի համար բարեփոխումների այս կարևոր փուլում մենք պարտավոր ենք ամեն օր կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցել»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներՔննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը
Ամենադիտված