Wizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասին Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ Հութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանում Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզը Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը 41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականում 

Ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել ու քաշքշել են․ ՄԻՊ

Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները:

Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը.

Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն և իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Նա, մասնավորապես, իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով:

Տեղ գյուղի նշված բնակչի հողատարածքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքերի անմիջական հարևանությամբ: Չնայած դրան՝ աշխատանքների լիարժեքության համար կոմբայնավարը ստիպված է եղել ցորենը հավաքել նաև հողատարածքի եզրային հատվածներով:

Երբ կոմբայնավարը եզրային հատվածներից մեկում ավարտել է աշխատանքները և այդ վայրից գտնվել է շուրջ 150 մետր հեռավորության վրա՝ դեպի ՀՀ տարածքի խորքը, նկատել է, որ իրեն են մոտենում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ: Մոտենալով՝ ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել ու քաշքշել են վերջինիս, փորձել են նրան ու կոմբայնը hարկադրաբար տեղափոխել դեպի իրենց դիրքեր:

Փաստահավաք աշխանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փաստացի ապօրինաբար ազատությունից զրկել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կոմբայնով հացահատիկի բերքահավաք իրականացնող ՀՀ Սյունիքի մարզի տեղ գյուղի բնակչին՝ կոմբայնավարին, տևական ժամանակով խոչընդոտել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը:

Կոմբայնավարն անմիջապես ահազանգել է Տեղ համայնքի ղեկավարին: Դրանից հետո համայնքի ղեկավարի, ՀՀ զինված ուժերի ու տեղի ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերի ջանքերի շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում կոմբայնն ու կոմբայնավարը վերադարձվել են հայկական կողմին:

Մարդու իրավունքների պաշտպանը նկարագրված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները կտրամադրի համապատասխան, այդ թվում` միջազգային միջկառավարական մարմինների:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ նշված միջադեպից բացի, ադրբեջանական զինված ուժերը 2021թ. հուլիսի 19-ից լույս 20-ի գիշերը կրակոցներ են արձակել Տեղ համայնքի Խնածախ և Արավուս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ խաթարելով գյուղերի բնակիչների անդորրը և խաղաղ կյանքը:

Կրակոցները դադարել են միայն ՀՀ Զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ կրակոցների արդյունքում:

Նշված բոլոր տեղեկությունները հաստատվել են Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների վկայություններով, լրատվամիջոցների հրապարակումներով, ինչպես նաև հուլիսի 19-ի միջադեպի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ:

Դա հաստատվում է նաև այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու դիտավորյալ խաթարում սահմանային բնակչության խաղաղ կյանքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները (կյանքի և առողջության, սեփականության և հոգեկան անձեռնմխելիության և այլ կենսական իրավունքներ)»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Wizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը41-ամյա Ռոնալդուն ավարտում է ելույթները Պորտուգալիայի հավաքականումՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ) Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանելՓաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրելԴիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր
Ամենադիտված