Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ 

Ինչպես «փրկվեցին» նախկին պաշտոնյաների ղեկավարած հիմնադրամները

Վերլուծական

Հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունների թիրախում հայտնվեցին նախկին պաշտոնյաների անվան հետ կապակցվող հիմնադրամները, քրեական գործեր հարուցվեցին՝ հափշտակումների, չարաշահումների մասով: Անցել  է երեք տարի, սակայն, վերը նշված աղմկահարույց քրեական գործերից որևէ նորություն չկա, իսկ նախկին պաշտոնյաների հետ առնչվող հիմնադրամների մեծ մասը բնականոն գործունեություն է ծավալում նաև այսօր:

Հեղափոխությունից հետո աղմուկ բարձրացվեց «Լույս» հիմնադրամի շուրջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է հանդիսանում Սերժ Սարգսյանը: Աղմուկը, սակայն, ավարտվեց հիմնադրամի գործունեության կասեցմամբ:

Այնուհետև Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երևան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, անդամների թվում են փոխքաղաքապետեր, քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ: Սակայն, ինչպես գիտենք, նրանցից և ոչ մեկի հանդեպ քրեական հետախուզում չի հայտարարվել:

Լևոն Սարգսյանի, նրա դստեր ու որդու՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցվել էր քրեական գործ: Քրեական գործի կենտրոնում էլ հայտնվել էր Սարգսյանի Փյունիկ հիմնադրամը՝ Այվազովսկու գողացված կտավի գործով:Խոսքը 2017-ին «Փյունիկ» հիմնադրամի կողմից Սերժ Սարգսյանին նվիրաբերված Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավի մասին է:   Նշված կտավը 2011-ին գողացվել էր ռուս գործարար Ալեքսանդր Տարանցևի առանձնատնից։ «Փյունիկն» իր հաղորդագրության մեջ նշել էր, եր «երկրի նախագահը արժեքավոր նվերը հանձնել է Հայաստանի պատմության թանգարանին»։ Ավելի ուշ պարզվել էր, որ ոչ Հայաստանի պատմության թանգարանում, ոչ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։ Իսկ երեք տարի անց չկա ոչ առաջընթաց քրեական գործում, ոչ էլ կալանավորվածներ:

Այնուհետև մեղադրանք առաջադրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին՝ յուրացումների և հափշտակության մասով: Վարդանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ հիմնադրամը իշխանությունները իրենցով արեցին՝ դնելով նորանոր կոռուպցիոն սկանդալների կիզակետում:

ԿԳՄՍ նախարարության դիմումի հիման վրա դատախազությունը քրեական գործ հարուցեց Այբ հիմնադրամի դեմ՝ Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից շուրջ 8.3 մլն ՀՀ դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մինչ օրս, սակայն, չի հաջողվել ապացուցել ներկայացված մեղադրանքը:

«Լոռու առողջապահություն» հիմնադրամին 1 % պահումների մասով քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այնուհետև՝ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքով:«Մարտիկ» հիմնադրամը ստեղծվել է 2002թ-ին։ Հիմնադրամի գործադիր տնօրենը Սեդրակ Սեդրակյանն է: Հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` հիմնադիրների թվում է Սերժ Սարգսյանը:

Ինչպես տեսնում ենք՝ չկան ոչ կալանավորվածներ, ոչ էլ առավել ևս դատարանի մեղադրական վճիռներ, այն պարզ պատճառով, որ վերը նշված քրեական գործերը կամ կարճվել են, կամ չեն հասել դատարան: Ինչի՞ մասին է սա վկայում, կամ հեղափոխությունից հետո էյֆորիայի պահպանման և թեժացման նպատակով պոպուլիստական հայտարարություններ են արվել և շինծու քրեական գործեր են կարվել վերը նշված հիմնադրամների մասով և դա է պատճառը, որ առ այսօր որևէ գործով առաջընթաց չկա, կամ էլ գործ ունենք ինչ-ինչ քաղաքական պայմանավորվածությունների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Ամենադիտված