ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը 

Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում իմ բացթողումների և թերացումների համար․ Տաթևիկ Հայրապետյան

Բլոգոսֆերա

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ,

Քանի որ իմ պատգամավորական գործունեությունը մոտենում է ավարտին, կարևոր եմ համարում հանդես գալ համառոտ հաշվետվությամբ` 7–րդ գումարման ԱԺ–ում իմ կատարած աշխատանքի վերաբերյալ:

Պատգամավորական գործունեությանս 2.5 տարիների ընթացքում, ներգրավված լինելով Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովում, կարևոր եմ համարել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում առաջ մղել մեր երկրի համար հրատապ օրակարգային հարցերը, մեր միջազգային գործընկերներին կոնկրետ փաստեր և ապացույցներ տրամադրել Ադրբեջանում հայերի դեմ պետական մակարդակով քարոզվող և փաստացի իրագործվող ատելության քաղաքականության վերաբերյալ, իսկ 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո` նաև ներկայացնել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սիրիացի վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածությունը ռազմական գործողություններին:

Տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների հետ հաստատել եմ սերտ համագործակցություն, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր երկրի համար դժվարին պատերազմական և հետպատերազմական օրերին:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ լինելով՝ ներգրավված եմ եղել Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովում, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական խմբում: Լիագումար նիստերի շրջանակներում ունեցել եմ մոտ երեք տասնյակ ելույթ, բարձրաձայնել եմ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության, այդ երկրից եկող անվտանգային սպառնալիքների, հանցավոր միտումների և պատերազմի հետևանքով ստեղծված իրադրության մասին: Կարծում եմ՝ խորհրդարանական դիվանագիտության հարթակը իսկապես կարող է նպաստել արտաքին քաղաքական օրակարգերի սպասարկմանը և մեծապես արդյունավետ լինել կազմակերպված ու միասնական աշխատանքի դեպքում:

Ազգային Ժողովի հարթակից մոտ վեց տասնյակ ելույթների, ինչպես նաև կառավարության հետ հարց ու պատասխանի ձևաչափի շրջանակներում կրկին բարձրաձայնել եմ անվտանգային, պաշտպանական և արտաքին քաղաքականության հետ առնչվող հիմնախնդիրներ, խոսել անվտանգային սպառնալիքների և դրանց համարժեք ձևով դիմագրավելու անհրաժեշտության մասին:

650-ից ավել հարցազրույցների, մամլո ասուլիսների և հանրային քննարկումների ժամանակ դարձյալ խոսել եմ անվտանգային մարտահրավերների մասին` բազմիցս շեշտելով այն միտքը, որ «Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են տարածաշրջանում հարցերը լուծել միասնաբար՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը»: Այսօր էլ մենք այդ իրողության ականատեսն ենք:

Իմ գործունեությանը հետևողները գիտեն, որ ես ներքաղաքական թեմաներին շատ քիչ եմ անդրադարձել իմ հանրային խոսքում, քանզի ինձ համար սկզբունքային է այն դիրքորոշումը, որ անվտանգային հարցերը գերակա են ներքաղաքական գործընթացների նկատմամբ, և որ երբեք չի կարելի առաջնորդվել անցողիկ կուսակցական, խմբակային շահերով` երկրի համար կենսական նշանակություն ունեցող անվտանգային հիմնախնդիրները լուծելիս:

Հարգելի քաղաքացիների, թեև իմ կարողությունների սահմաններում ձգտել եմ անել առավելագույնը, բայց, ցավոք, միշտ չի, որ հաջողել եմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում իմ բացթողումների և թերացումների համար:

Ցանկանում եմ հաջողություն մաղթել 8-րդ գումարման Ազգային Ժողովի և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորներին՝ հույս ունենալով, որ նրանցից յուրաքանչյուրի և հավաքական առումով՝ բոլորի գործունեության հիմքում կլինի ՀՀ պետական շահը և ոչ երբեք քաղաքական նպատակահարմարությունը:

Ադրբեջանի մաքսիմալիստական քաղաքականության համատեքստում իրապես կարևոր է իրավիճակի սթափ գնահատումն ու համազգային համախմբումը, միակողմանի խաղաղություն երբեք հնարավոր չի կառուցել, իսկ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, չի գնում խաղաղության, դրա մասին են փաստում սահմանային վերջին զարգացումներն ու Ալիևի թշնամական հռետորաբանությունը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է` «Թշնամին նույն թշնամին է, ոչինչ չի փոխվել…»: Հիմա էլ է նույնը, կարևորն այն է, որ մենք մեր սխալները ճիշտ գնահատենք և համարժեք դասեր քաղենք մեր իսկ բացթողումներից: Խաղաղություն մեր հայրենիքին և ուժ ու զգոնություն մեզանից յուրաքանչյուրին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համար
Ամենադիտված