Սրանց ասեք, որ ժողովուրդը Հիտլերին ու Մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ. Շարմազանով
Բլոգոսֆերա
Երկու օր է կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել. Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նաեւ հավելել է. «Այնպես որ պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդն էլ է սխալվում ու այդ սխալները շատ թանկ են նստել նույն ժողովրդի հետագա ճակատագրի վրա։
Իսկ սրանց կառավարման շրջանը ապագա պատմաբանները որակելու են որպես ազգային նվաստացման ու կապիտուլյացիայի ժամանակաշրջան։
Ու հաստատ այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից