Քայլի Ջենները ներկայացել է թոփլես (լուսանկարներ)
ԱյլՀեռուստաաստղ, բլոգեր և ձեռնարկատեր Քայլի Ջենները Instagram-ի իր հետևորդներին հիացրել է նոր գայթակղիչ կադրով:
Աստղը, որը կնշի իր 24-ամյակը օգոստոսի 10 -ին, հայտնվել է կիսամերկ՝ ձեռքերով ծածկելով կրծքավանդակը: Նրա մարմինը գրեթե ամբողջությամբ ծածկված է ոսկեգույն ներկով, իսկ մազերն արձակված են: Գեղեցկուհու սեքսուալ կերպարը լրացրել են խոշոր զարդերը և վառ շպարը:
Հրապարակման մակագրության մեջ Քայլին նշել է, որ պատրաստվում է թողարկել իր ապրանքանիշի Kylie Cosmetics ապրանքանիշի նոր հավաքածուն, որը նվիրված կլինի 24 կարատանոց ոսկու թեմային:
«Ես ցանկանում էի տոնին ընդառաջ ստեղծել մեկ այլ հավաքածու: 24-կարատ ոսկե թեման իմ 24-ամյակի կապակցությամբ կներկայացվի օգոստոսի 10-ին»,-գրել է Քայլին: