Գեղարքունիքի մարզում մենք ունենք 100 կմ-ից ավել սահման, որը կահավորված չէ. Հայկ Սարգսյան
Քաղաքական
Գեղարքունիքի մարզում մենք ունենք 100 կմ-ից ավել սահման, որը կահավորված չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Դուք էլ գիտեք, որ 100 կմ կահավորելը տարիների աշխատանք է: Դրա համար հիմա կոնֆլիկտներ են լինում, մեր զինված ուժերը առավելագույնը անում են, որպեսզի դրանք հասնեն նվազագույնի, որ մեր սահմանները լինեն հնարավորինս անվտանգ: Դուք էլ գիտեք, որ թշնամին թե' զենքով, թե' քանակով մեզ գերազանցում է, բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր հոգին հանձնվել չգիտի»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից