Մեսսիի հեռանալու մասին հայտարարությունից հետո նրա երկրպագուները հավաքվել են «Կամպ Նոու» մարզադաշտի մոտ (լուսանկարներ)
Սպորտ
Իսպանական «Բարսելոնայի» երկրպագուները հավաքվել են «Կամպ Նոու» մարզադաշտի մոտ՝ այն բանից հետո, երբ հայտարարվեց ֆուտբոլային ակումբից Լիոնել Մեսսիի հեռանալու մասին:
Սոցիալական ցանցերում տարածվել են մարզադաշտ ժամանած վրդովված երկրպագուների լուսանկարները:
Հինգշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց, որ վեց անգամ «Ոսկե գնդակի» դափնեկիր Մեսսին նոր պայմանագիր չի կնքի ակումբի հետ: 34-ամյա արգենտինացու պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվել է հունիսի 30-ին: Մեսսին իր նորամուտը նշել է «Բարսելոնայի» առաջին թիմի հետ 2004 թվականին և այդ ժամանակվանից հետևողականորեն խաղում է «Բարսելոնայում»: Արգենտինացին, ակումբի հետ միասին, տասը անգամ նվաճեց Իսպանիայի առաջնությունը և յոթ անգամ՝ Իսպանիայի գավաթը, ինչպես նաև չորս անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)