Ով է Մեսսիի հիմնական հավակնորդը․ Marca
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ներկայումս իսպանական «Բարսելոնայից» հեռացած հարձակվող Լիոնել Մեսսիի հիմնական հավակնորդն է, հայտնում է Marca-ն:
Ինչպես նշում է թերթը, այս պահին 34-ամյա արգենտինացին կարիերան շարունակելու երեք հիմնական տարբերակ ունի՝ «Մանչեսթեր Սիթի», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» և Հյուսիսամերիկյան ֆուտբոլի մեծ լիգայի (MLS) թիմը:
Հոդվածում ասվում է, որ նախկինում «ՊՍԺ»-ն համարվում էր Մեսսիի հիմնական հավակնորդը, սակայն իրավիճակը փոխվել է: Փարիզյան ակումբն այժմ կենտրոնացած է հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագրի երկարաձգման վրա, և ֆինանսական ծանր վիճակի պատճառով՝ մտադիր է ֆուտբոլիստներին վաճառել 180 միլիոն եվրոյով: Արգենտինացու՝ «ՊՍԺ» տեղափոխվելու մյուս խոչընդոտը Ֆրանսիայում համեմատաբար բարձր հարկերն են:
«Մանչեսթեր Սիթին» նախկինում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ընտրել էր որպես իր հիմնական տրանսֆերային նպատակներից մեկը, սակայն այժմ պատրաստ է փոխել ռազմավարությունը, հայտնում է Marca-ն: Նախկինում անգլիական ակումբը չէր համարձակվում ջանքեր գործադրել Մեսսիին ձեռք բերելու համար, քանի որ «Սիթին» նրան տեսնում էր՝ որպես «Բարսելոնայի» խաղացող:
MLS-ի տարբերակը նախատեսված էր՝ որպես «Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագրի երկարաձգման մաս, սակայն ենթադրվում էր, որ ֆուտբոլիստը երկու կամ երեք մրցաշրջաններում կհեռանա:
Ինչպես հայտնի է, հինգշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց, որ Մեսսին նոր պայմանագիր չի ստորագրի ակումբի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան