Դուք այդտեղ նստած եք, որպես ԱԺ ղեկավար, այլ ոչ թե ՔՊ-ի ներկայացուցիչ. Թագուհի Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանին
Քաղաքական«7-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ կմնա Արցախը հանձնած խորհրդարան: Այդ խորհրդարանը չունի որևէ ընդունած իրավական փաստաթուղթ, որով արտահայտած լինի իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ: Միակ փաստաթուղթը ձեռնարկել էինք անկախ պատգամավորներով, որը լիագումար նիստերի դահլիճ չմտավ և վերջնական փաստաթուղթ այդպես էլ չդարձավ»: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձանագրելով, որ իշխող խմբակցությունը շարունակում է Արցախի հարցով ոչինչ չանել:
«Ստացվում է, որ մեզ համար Արցախը կարևոր չէ, բայց փոխարենը կարևոր է, որ մի հանձնաժողովը տրոհենք երկու մասի, որպեսզի մեր խմբակցության պատգամավորը պաշտոն ունենա: Մենք 44-օրյա պատերազմում ականտես եղանք, որ առանց ցավի, կսկիծի, ափսոսանքի Արցախը հանձնվել է, իմ գործընկերների աչքերում ես չեմ տեսել այդ զգացողություններից որևէ նշույլ, ստացվում է, որ մենք շարունակում ենք այս գործելաոճը, բայց Արցախը չի կարող մեզ համար լինել մոռացության օբյեկտ, այն պետք է մեզ համար լինի երկրորդ հայկական հանրապետությունը և բոլորը պետք է դրա հետ հաշտվեն այդ իրողության հետ»,-ասաց Թովմասյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից