«Որքան մաքրում եմ միտքս ու սիրտս, այնքան ավելի հաճախ եմ ունենում ցանկություն կրել սպիտակ գույն». Արմինկան՝ շքեղ կերպարում
ԱյլԵրգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացնել է շքեղ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում ԱՄՆ-ում բնակվող երգչուհին սպիտակ զգեստ է կրում։ Արմինկան հավաքել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Մի բան եմ նկատել՝ որքան մաքրում եմ միտքս ու սիրտս, այնքան ավելի հաճախ եմ ունենում ցանկություն կրել սպիտակ գույն։ Եթե ուշադիր լինեք էջիս նկարներին, կնկատեք սպիտակի գերիշխումը»,- հրապարակումը մակագրել է նա։