Թուրք բլոգերին սեքս-թանգարանում արված լուսանկարների պատճառով սպառնում է ազատազրկում
Թուրքիայում դատարանի առջև կկանգնի 23-ամյա բլոգեր Ստամբուլցի Մարվե Թաքսինը` Ստամբուլցից: Նրան մեղադրել են անպարկեշտ պահվածքի մեջ Ամստերդամի` սեքսի պատմության թանգարանում արված ֆոտոսեսիայի պատճառով: Այս մասին գրում է BBC-ին:
Ճանապարհորդության լուսանկարը հրապարակվել է աղջկա Instagram-ում:
Հայտնի է, որ անցյալ տարվա հունվարին աղջիկը ընկերների հետ եկել էր Նիդեռլանդներ` նշելու իր ծննդյան օրը:
Թանգարան այցելության ժամանակ նա լուսանկարվել է ցուցանմուշների ֆոնին` մասնավորապես, առնանդամի տեսքով մակարոնեղենի եւ բացիչների հետ:
Մի քանի ամիս անց Մարվեին երկու անգամ ձերբակալել են Թուրքիայում` անպարկեշտ լուսանկարներ տարածելու համար:
Այժմ նա կդատվի Թուրքիայի քրեական օրենսգրքի 226 հոդվածով: Եվ այդպիսով նա կարող է տուգանվել կամ ազատազրկվել մինչև 3 տարի ժամկետով:
Իր հերթին, սեքս-թանգարանը իրավիճակը համարում է «բացարձակապես անիմաստ» և աջակցություն է հայտնում աղջկան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից