Կապանի ավագանու 15 անդամներից 6-ը հրաժարականի դիմումներ են գրել. Aravot.am
Քաղաքական
Կապան համայնքի ավագանու 15 անդամներից 6-ը՝ Վիլեն Գրիգորյանը, Շանթ Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վաչե Ասրյանը, Իվան Կոստանդյանը, Արա Մկրտչյանը դիմել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 10-ից դադարեցնում են ավագանու անդամի պարտականությունները, գրում է Aravot.am-ը։
Ավագանու անդամները հրաժարականի պատճառների մասին դիմումներում չեն նշել։
Տարածված լուրերի համաձայն, նրանք հրաժարականի դիմում են ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հորդորով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից