Բրիթնի Սփիրսին թույլ են տվել iPad օգտագործել (տեսանյութ)
ԱյլԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն արտաքին աշխարհից լիատակար մեկուսացումից հետո կյանքում առաջին անգամ iPad-ի սեփականատեր է դարձել, ինչը նրան շատ է երջանկացրել։ Իր համար ուրախալի լուրը նա հայտնել է Ինստագրամյան հրապարակմամբ։
Այժմ, ինչպես նշել է Բրիթնին, ինքը ստիպված չի լինի ձեռքում պահել «փոքրիկ հեռախոսը»։ 39-ամյա Սփիրսն այդ օրը նշանակալից է անվանել։
«Այնքան հուզված եմ։ Իմ երեխաները նման բաներ ունեցել են, իսկ ես երբեք չեմ ունեցել։ Սա պարզապես հիանալի օր է։ Ես միշտ փոքր հեռախոս եմ ունեցել, իսկ հիմա iPad ունեմ, այն իմ ձեռքերում է, եւ ես զգում եմ, թե ինչպես է իմ կյանքը փոխվում»- խոստովանել է արտիստը։