Հայտնի է, թե որքան գումար է վաստակելու Մեսսին «ՊՍԺ»-ում
Սպորտ
Համացանցում հայտնվել են արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ պայմանագրի մանրամասները:
Հինգշաբթի օրը կատալոնական «Բարսելոնան» հայտարարեց, որ Իսպանիայի առաջնության ֆինանսական սահմանափակումների պատճառով՝ չի կարողանա երկարաձգել 34-ամյա Մեսսիի հետ ավարտված պայմանագիրը:
Իտալացի լրագրող Նիկոլա Շիրայի խոսքով՝ Մեսսին երկու տարվա պայմանագիր կկնքի փարիզեցիների հետ՝ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: «ՊՍԺ»֊ում հարձակվողը կստանա տարեկան 50 միլիոն եվրո:
Մեսսին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2004 թվականից: Ընդհանուր առմամբ՝ արգենտինացին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 778 հանդիպում, որոնցում դարձել է 672 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան