Մեսսիի պատճառով՝ Ագուերոն նույնպես կարող է հեռանալ «Բարսելոնայից»
Սպորտ
Հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է հեռանալ իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից՝ Լիոնել Մեսսիի` թիմից հեռանալուց հետո, հաղորդում է beteve.cat-ը:
«Բարսելոնան» մայիսի 31 -ին հայտարարեց, որ համաձայնեցրել է պայմանագիրը Ագուերոյի հետ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Ինչպես նշում է թերթը, 33-ամյա հարձակվողի ներկայացուցիչները ցանկանում են վերանայել նոր ակումբի հետ պայմանագրի պայմանները: Հաղորդվում է, որ պայմանագրի ավարտին «Բարսելոնայի» ղեկավարությունը Ագուերոյին խոստացել է, որ նա խաղալու է Մեսսիի հետ` նույն թիմում:
Ագուերոն կատալոնական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում էր հունիսին:
Ինչպես հայտնի է, հինգշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց, որ նոր պայմանագիր չի ստորագրելու 34-ամյա Մեսսիի հետ, ով այժմ դարձել է ազատ գործակալ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան