Շոտլանդիայում ամրոցը վաճառվում է 1 ֆունտ ստեռլինգով (լուսանկարներ)
Լուսանկարներ
Շոտլանդիայի հեռավոր փոքրիկ Հռոմ կղզու վրա գտնվող Կինլոխ ամրոցը վաճառքի է հանվել: Այն վաճառվում է ընդամենը մեկ ֆունտ ստեռլինգով: Ճիշտ է, կա մեկ պայման, որը մեծապես նվազեցնում է դրա գնորդների թիվը:
Բանն այն է, որ ամրոցը կառուցվել է 120 տարի առաջ և այդ ժամանակից ի վեր այն գործնականում չի վերանորոգվել: Ավելի քան մեկ դարվա ընթացքում շենքը խարխլվել է, և միայն վերանորոգման համար պետք է ծախսվի նվազագույնը 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (2 միլիարդ ռուբլի): Պետությունը չունի այս գումարը, ուստի որոշել է Կինլոխը վաճառել չնչին գնով` այն պայմանով, որ ապագա սեփականատերն իր գումարը կներդնի ամրոցի վերանորոգման մեջ:
Կիսաքանդ ամրոցը ժամանակին խնջույքների, որսորդության և ձկնորսության սիրված վայր էր: Ավելին, վերջին օրկեստրիոնը դեռ շենքում է: Վիկտորիա թագուհուն պատկանող հազվագյուտ երաժշտական գործիքը ընդօրինակել է 40 գործիքներից բաղկացած նվագախումբը: Այժմ այն վերանորոգման կարիք ունի՝ դրա վրա կծախսվի ընդամենը 50 հազար ֆունտ (5 մլն ռուբլի):
NatureScot պետական կազմակերպությունը, որին այժմ պատկանում է ամրոցը, որպես դրա ապագա սեփականատեր է դիտարկում ոչ միայն հարուստ մարդկանց: Պատմական շենքը կարող են գնել թե՛ բարեգործական հիմնադրամը, թե՛ մասնավոր ընկերությունը: Ճիշտ է, վաճառելուց առաջ պոտենցիալ սեփականատերերից կպահանջվի ներկայացնել փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ նրանք ունեն բավարար ռեսուրսներ պատմական շենքը վերանորոգելու համար, գրում է The Sun-ը:
«Ցանկացած ապագա սեփականատեր պետք է նպաստի երեք հիմնական նպատակների իրականացմանը` ամրոցի պահպանմանը, տեղական համայնքի կայուն զարգացման ապահովմանը և կղզու բնության բարելավմանը, ինչպես նաև <...> նվազագույնի հասցնել ամրոցի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,- նշում է NatureScot-ը և հավելում.
«Կինլոխ ամրոցը դեռևս վաճառքի չի հանվել: Բայց մենք արդեն աշխատում ենք ամրոցի և հարակից տարածքի շահառու սեփականատիրոջը որոշելու ուղղությամբ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)