Մադոննայի դուստրը Met Gala-ին ցուցադրել է իր չսափրված թևատակերը (լուսանկար)
ԱյլԱմերիկացի փոփ երգչուհի Մադոննայի դուստրը՝ մոդել Լեոն Լուրդեսը, Նյու Յորքի Met Gala-ին տեսախցիկի առջև ցուցադրել է իր չսափրված թևատակերը: Լուսանկարները հրապարակել է ET-ն:
Հայտնի է, որ 24-ամյա աստղ առաջին անգամ է ներկա գտնվել Մետրոպոլիտենի թանգարանի զգեստների ինստիտուտի ամենամյա միջոցառմանը: Պապարացիները նրան լուսանկարել են Moschino նորաձևության տան վարդագույն երկարափեշ զգեստով, որի վերևը պատրաստված է բոդիի տեսքով: Հագուստը զարդարված է խաչաձև գոտիով, որը մերկացնում է Լուրդեսի որովայնը, և փայլուն քարերով: Ձեռքերում աղջիկը բռնել է պայուսակ, որը համապատասխանում է հանդերձանքին:
Համացանցում տեղադրված կադրերից մեկում մոդելը ձեռքը վեր է բարձրացրել՝ լուսանկարիչներին ցույց տալով չսափրված թևատակը: Բացի այդ, մոդելը հանդիսատեսին ցուցադրել է նաև լեզվի վրա արված պիրսինգը:
Instagram-ի մեկնաբանություններում օգտատերերը քննադատել են Լուրդեսի պահվածքը: «Միանգամից ակնհայտ է, որ սա սարսափելի Մադոննայի դուստրն է», «Met Gala-ն վերածվել է ֆրիկների հավաքի», «Լեզուդ ետ քաշի», «Ոչ ոք չի ցանկանում նայել քո գարշելի մազոտ թևերին», «Ինչ զզվելի է», - գրել են նրանք: