«Արեք այն, ինչից ամենից շատ եք վախենում եւ ձեռք կբերեք ազատություն». Լիլիթ Բասյան
ԱյլՍննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը սպիտակ զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։ Մի վախեցեք: Մի վախեցեք ապրել, մի վախեցեք սխալվել, մի վախեցեք ռիսկի դիմել: Արեք այն, ինչից ամենից շատ եք վախենում եւ ձեռք կբերեք ազատություն։ Կյանքը մեկն է, եւ հնարավոր չէ այն վերաշարադրել կամ կանգնեցնել: Մի ափսոսացեք անցած օրերի համար: Ապրեք այսօրվա համար:
Մենք` մարդիկս, ունիկալ ենք. կա՛մ ապրում ենք անցյալով, կա՛մ շտապում ապագա` մոռանալով ներկայի մասին: Վաղը կարող է չգալ, եկեք ապրենք ամեն պահը: Գտեք ձեր հոգու ազատությունը եւ սկսեք ապրել, ոչ թե գոյատեւել»,- գրել է նա։