«Ակվամենի» նկարահանումների ժամանակ Ջեյսոն Մոմոան զրկվել է կողոսկրերից
ԱյլԴերասան Ջեյսոն Մոմոան Էլեն Դեջեներեսի թոք-շոուի եթերում պատմել է «Ակվամեն. կորած թագավորություն» նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքների մասին:
Մոմոան նշել է, որ ծերանում է, եւ դա մեծացնում է վնասվածքներ ստանալու հավանականությունը։ «Ես «փչացրել էի» աչքերս, միջամտություն է արվել, հետո վիրահատության անհրաժեշտություն կլինի։ Ես ճողվածք ունեմ, բացակայում են կողոսկրերս», - ծիծաղով հավելել է նա։
Ընդ որում դերասանը վստահեցրել է, որ վնասվածքները իրեն չեն վախեցնում։
«Ես սիրում եմ իմ աշխատանքը, երբեմն չափից շատ եմ ներգրավվում։ Ամբողջը տարիքն է։ Այժմ ես ծերացող սուպերհերոս եմ», - հայտարարել է Մոմոան։
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ նոր ֆիլմն անպայման դուր կգա հանդիսատեսին: