«Կանանց ու աղջիկների համար չափազանց կարեւոր է միշտ խնամված ու գեղեցիկ լինելը»․ Իրինա Թովմասյան
ԺամանցԳեղեցկուհի Իրինա Թովմասյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է աշնանային քնքուշ կերպարում։
Հրապարակված լուսանկարում երեք դուստրերի երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ բլուզ, պուտավոր պրինտով կիսաշրջազգեստ, բաճկոն։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։
Հրապարակված լուսանկարին կից նա գրել է
«Կանանց ու աղջիկների համար չափազանց կարեւոր է միշտ խնամված ու գեղեցիկ լինելը: Այդ հարցում պետք է պարզապես ճիշտ ընտրենք այն մասնագետներին, ովքեր զբաղվում են մեր արտաքին տեսքով»: