Մեծագույն աղետ է քեզ տրված վստահությունը մսխելը, դրա պատճառը վախն է. Տավուշի թեմի առաջնորդ
Տեսանյութեր«Վախը զգուշության հետ կապ չունի։
Վախը բերում է անտարբերության, բերում է ծուլության, բերում է կեղծ ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, երբ դու գործածդ մեղքը չես խոստովանում, որովհետև վախենում ես, որովհետև միգուցե պատժվես դրա համար։
Վախը շնորհազրկում է մարդուն՝ իր ունեցած բոլոր առաքինություններից։ Քաջությունն է համարվում առաքինություն։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում սիրելու։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում չվախենալու, մեղքը խոստովանելու, չխուսափելու, անտարբեր չգտնվելու, շահեցնելու ու բազմապատկելու։
Երբ դու պատասխանատվություն ունես, քաջությունն է պատճառ դառնում, որ գործես այդ պատասխանատվությամբ ։ Գործել, որովհետև դա միայն քեզ չի պատկանում, այլ քեզ վստահվածին, դա կլինի համայնք, ժողովուրդ,եկեղեցի, պետություն, երկիր, հասարակություն, ընտանիք կամ այլ բան»։
Հատված Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի տարեվերջյան քարոզից․


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ