Փաշինյանն իր հայտարարությամբ կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, որի հեղինակներից մեկը ես եմ. Քոչարյան
Քաղաքական«Մենք շարունակում ենք մեր հակառակորդին պարտվել նաև քարոզչական պատերազմի մեջ». Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք պարտվում ենք նաև հիմա: Գիտե՞ք ում ենք պարտվում, գիտե՞ք ժողովրդավարության բաստիոնը ում է պարտվում, մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է, որտեղ նախագահը նշանակում է փոխնախագահ իր կնոջը, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, իսկ նախագահի ընտանիքը բոլոր օֆշորային սկանդալներում կա»,-ասաց նա:
Քոչարյանը ընդգծեց, որ Արցախի անվտանգության և ապագայի հետ կապված անորոշությունը մնացել է նույնը.
«Որոշակիություն մենք ստացել ենք վերջերս՝ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանն առնչվող: Արդեն հասկանալի է՝ եթե վարչապետն ասում է, որ 2016 թվականից որևէ տեսական հնարավորություն այլևս չկար Ղարաբաղն Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա Հայաստանի դիրքորոշումն է: Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից ու այս վերջին հայտարարություններով վարչապետը, ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, որը Ղարաբաղի ձևավորման հիմքում է դրված. կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված», - ասաց նա և ընդգծեց՝ Հայաստանը բոլոր ուղղություններով ունի կատարյալ ձախողում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ