«Երկրի համար չափազանց թանկ են նստում այս իշխանությունները, հատկապես՝ իրենց անվտանգության ծախսերը». Քոչարյան
Տեսանյութեր«Նիկոլ Փաշինյանին շատ հանգիստ կարելի է մեղադրել ե′ւ հողերը հանձնելու, ե′ւ չհանձնելու համար». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ սա իսկական բառախաղ է.
«Նիկոլ Փաշինյանին կարելի է մեղադրել հողերը հանձնելու համար՝ պատերազմի արդյունքում, չհանձնելու համար՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Այդ բոլոր մեղադրանքները Քրեական օրենսգրքի մեղադրանքների մի մեծ ուսապարկ է, այս մարդիկ շալակած ման են տալիս, եւ գուցե սա է պատճառը, որ ինքնանպատակ է դարձել իշխանությունը պահելը։ Սա հզոր մոտիվացիա է, եւ վախենալու բան, իրոք, պետք է ունենալ։ Հնարավոր չէ, որ այս աղետը դու բերես քո երկրի, ժողովրդի գլխին եւ չվախենաս։ Ճիշտ են անում, որ վախենում են, եւ դա արտահայտվում է հազարավոր ոստիկանների հետ տեղաշարժով։ Որեւէ իշխանություն երբեւէ նման ուժեր չի օգտագործել սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Չափազանց թանկ են նստում երկրի համար այս իշխանությունները։ Այս ամբողջ վախերի գինը մենք են տալիս»,- նշեց երկրորդ նախագահը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից