Սիամական երկվորյակներն աշխատանքի են ընդունվել որպես էլեկտրիկ և ստանում են երկու աշխատավարձ
ԱյլՀնդկաստանից սիամական երկվորյակները տեղի պաշտոնյաների օգնությամբ առաջին անգամ աշխատանքի են ընդունվել որպես էլեկտրիկ և ստացել երկու աշխատավարձ, հաղորդում է Unilad-ը:
Սոնա և Մոնա Սինգհերը ծնվել են 2003թ.: Բժիշկները հրաժարվել են առանձնացնել երկվորյակներին, քանի որ այդ պրոցեդուրան կարող էր հանգեցնել նրանցից մեկի մահվան։ Բացի այդ, ծնողները լքել են եղբայրներին և թողել նրանց մանկատանը։ Չնայած դրան՝ տղամարդիկ հասցրել են սովորել, կրթություն ստանալ, իսկ այժմ իրենց մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվել։
Մոնան և Սոնան աշխատանքի են ընդունվել որպես էլեկտրիկներ Punjab State Power Corporation Limited-ում: Նրանց վճարում են երկու աշխատավարձ՝ յուրաքանչյուրին ամսական մոտ 133 դոլար: Եղբայրների ղեկավարը նշել է, որ աշխատողները տեխնիկապես գիտակ են և լիովին կատարում են իրենց պարտականությունները։
Եղբայրները երախտապարտ են այն կրթօջախին, որտեղ ստացել են իրենց կրթությունը՝ խոստանալով, որ միշտ նվիրված կլինեն իրենց գործին։